Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ՝ աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքի մի շարք շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ՝ աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքի մի շարք շինհրապարակներում 29.08.2023

Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, տեխնիկական հսկողություն իրականացնողներ և կապալառու ընկերությունների տնօրեններ։ Մշտադիտարկման առաջին կանգառը Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի շինհրապարակում էր, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերության «Հարավ» շահագործման տնօրինության «Մարտունի» տեղամասի սեփական ուժերով ընթանում են 2550 գծամետր ջրագծի կառուցման աշխատանքներ: 1960-ական թվականներին կառուցված, քայքայված, կոռոզիայի ենթարկված ջրագծերի պատճառով առկա էր 8 լիտր/վայրկյան ջրի կորուստ: Ընդհանուր ջրագիծն ու մուտքագծերը կառուցելուց հետո 120 բաժանորդ կունենան կանոնավոր, հուսալի և որակյալ ջրամատակարարում, բաշխիչ ցանցը կդառնա կառավարելի, ջրաքանակը կտնտեսվի, շահագործման ծախսերն էլ կկրճատվեն: Մարտունիում, սակայն, «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունն այսքանով չի ավարտվում: ․․․

Քննարկվեցին մարզում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վաղ հայտնաբերման և աջակցությանն ուղղված հարցեր

Քննարկվեցին մարզում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վաղ հայտնաբերման և աջակցությանն ուղղված հարցեր 29.08.2023

Օգոստոսի 18-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրը բռնության էր ենթարկում իր անչափահաս երեխային։ Գործողության հեղինակը՝ Աննա Արևշատյանը հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ Կինն ունի հինգ երեխա։ Դեպքից անմիջապես հետո Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության և ՆԳՆ ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ կազմակերպվել է երեխաներին համապատասխան հիմնարկություններ տեղավորելու գործընթացը։ Այս պահին ընտանիքի փոքր տղան գտնվում է Երևանի Մանկան տանը, իսկ մնացած չորս երեխաները՝ Հայ Օգնության Ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնում։ Պատկան մարմինների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։ Թեմայի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպվել է նաև քննարկում, որին․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վաղաշեն գյուղի երկու շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վաղաշեն գյուղի երկու շինհրապարակներում 28.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Վաղաշեն գյուղի երկու կառույցների շինհրապարակներում։ Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, տեխնիկական հսկողություն իրականացնողներ, կապալառու ընկերությունների տնօրեններ։ Մշտադիտարկման առաջին կանգառը Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի 3-րդ, 19-րդ և 35-րդ փողոցների ոռոգման առուների կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Վաղաշենի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 57 միլիոն 480 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է կառուցել 1800 մետր երկարության ոռոգման ջրատար՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։․․․

2022-2023 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի 6 դպրոցներ ունեցան 7 ոսկե մեդալակիրներ

2022-2023 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի 6 դպրոցներ ունեցան 7 ոսկե մեդալակիրներ 28.08.2023

2023-2024 ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 28-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Մարզպետը նախ անդրադարձավ ոլորտին վերաբերող այն ձեռքբերումներին և խնդիրներին, որոնք արձանագրվել են նախորդ ուսումնական տարում և լուծում կստանան նոր ուսումնական տարվա ընթացքում։ «Նախորդ ուսումնական տարվա համեմատ այս ուսումնական տարում կանխատեսվում է 7,5 տոկոսով առաջին դասարան հաճախողների թվի աճ։ Մարզի 15 դպրոցներ այս ուսումնական տարում անցում կկատարեն կենտրոնացված ջեռուցման համակարգի, կվերանորոգվեն և մարզական գույքով կկահավորվեն 18 մարզադահլիճներ: Հաստատվել են ևս 8 դպրոցների հիմնանորոգման և կառուցման, ինչպես նաև 9 կրթահամալիրների կառուցման ծրագրերը, որոնց շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվանից։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մարզում կգործեն 8 նոր նախակրթարաններ։ 2022-2023 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի 6 դպրոցներ ունեցան 7 ոսկե մեդալակիրներ, որոնցից ...

Անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 28.08.2023

2023 թվականի օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվեց մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որը նպատակ ուներ 2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական դպրոցների տնօրեններին տրամադրել անհրաժեշտ մեթոդական օգնություն։ Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի պատասխանատուներ։ Խորհրդակցության սկզբում Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ողջունեց ներկաներին, մաղթելով նրանց հաջող ուսումնական տարի և լավագույն ձեռքբերումներ կրթության ոլորտում, որից հետո նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքի բնակավայրերում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքի բնակավայրերում 25.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Գեղհովիտ բնակավայրի շինհրապարակներում։ Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրի վարչական ղեկավարը, տեխնիկական հսկողություն իրականացնողներ, կապալառու ընկերությունների տնօրեններ։ Մշտադիտարկման առաջին կանգառը Գեղհովիտ գյուղի 1-ին, 6 և 9-րդ փողոցներում էր, որտեղ ոռոգման ջրատար է կառուցվում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 916 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 2307 մետր երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ջրատարի կառուցում, ինչի արդյունքում Գեղհովիտում ոռոգվող հողատեսքերը կավելանան 54 հեկտարով։ Ծրագրի շահառու են համարվում 400 տնտեսություն։ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:28:11