Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պարզաբանումը քաղաքացի Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ 18.08.2023

2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։ Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։ Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։ 2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։․․․

Համահայկական ամառային 8-րդ  խաղերի ընթացքում մարզը հաջողություն է արձանագրել շախմատից

Համահայկական ամառային 8-րդ խաղերի ընթացքում մարզը հաջողություն է արձանագրել շախմատից 17.08.2023

Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակներում օգոստոսի 8-10-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվեց շախմատի առաջնություն։ Գեղարքունիքի մարզից` մարզաձևի տղամարդկանց առաջնությանը մասնակցություն ցուցաբերած մարզիկներից` Ճամբարակ համայնքը ներկայացնող Գարիկ Մարտիրոսյանը գրավեց 2-րդ տեղը։ Մարզիկը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանված կարգով, պարգևատրվեց մեդալով ու դիպլոմով։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի քաղաքի և Լիճք գյուղի ներհամայնքային ճանապարհների շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի քաղաքի և Լիճք գյուղի ներհամայնքային ճանապարհների շինհրապարակներում 17.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Մարտունի քաղաքի Թումանյան, Կարապետյան փողոցների և Լիճք գյուղի Ա-6 թաղամասի 7-րդն փողոցի շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Լիճք գյուղի վարչական ղեկավար Հրայր Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի աաշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, կապալառու և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։ Գեղարքունիքի մարզպետի մշտադիտարկման առաջին կանգառը Լիճք գյուղի Ա-6 թաղամասի 7-րդ փողոցի շինհրապարակում էր, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 55 միլիոն 498 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարոթւյունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Երանոս գյուղի շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Երանոս գյուղի շինհրապարակներում 16.08.2023

Օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Մարտունի համայնքի Երանոս գյուղի մանկապարտեզի, թիվ 3 և 12 փողոցի ու Վարդաձորի խճուղու շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Գեղարքունիքի մարզպետի աաշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, կապալառու և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։ Մշտադիտարկման առաջին կանգառը Երանոսի մանկապարտեզի երրորդ մասնաշենքի շինհրապարակում էր, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է մանկապարտեզի երրորդ մասնաշենքի հիմքերի ամրացում, ջեռուցման համակարգի, սանհանգույցի կառուցում․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդաձոր և Ծակքար գյուղերի շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդաձոր և Ծակքար գյուղերի շինհրապարակներում 16.08.2023

Օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի 10 և 12-րդ փողոցների, օրվա կարգավորիչ ջրամբարի և սնուցող ջրատարի, ինչպես նաև Ծակքար գյուղի 6-րդ փողոցի շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աաշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, կապալառու և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։ Մշտադիտարկման առաջին կանգառը 10 և 12-րդ փողոցներում էր, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Վարդաձորի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։...

Համահայկական ամառային 8-րդ խաղերում մարզը հաջողություն է արձանագրել բազկամարտից

Համահայկական ամառային 8-րդ խաղերում մարզը հաջողություն է արձանագրել բազկամարտից 16.08.2023

Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակներում օգոստոսի 7-8-ը Աշտարակի մշակույթի տանն անցկացվեց բազկամարտի առաջնություն, որի ընթացքում իր ուժերը փորձեց նաև Էսմինա Բեյբությանը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից։ Մինչև 70 կգ քաշային կարգում բազկամարտի աղջիկների աջ և ձախ ձեռքերի առանձին մրցումներում՝ Էսմինա Բեյբությանը գրավեց 3-րդ տեղը։ Մարզիկը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանված կարգով, պարգևատրվեց մեդալներով ու դիպլոմներով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:08:36