Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ մշտադիտարկում անցկացրին մարզի մի շարք դպրոցների շինհրապարակներում

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ մշտադիտարկում անցկացրին մարզի մի շարք դպրոցների շինհրապարակներում 04.08.2023

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ մշտադիտարկում անցկացրին Գագարինի, Ջիլի, Շատջրեքի, Ակունքի և Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների շինհրապարակներում։ Նրանց ուղեկցում էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, բնակավայրերի վարչական ղեկավարներ։ Մշտադիտարկումն անցկացվեց այն կառույցներում, որոնք իրականացվում են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Շինարարական աշխատանքների դիտարկման առաջին կանգառը Սևան համայնքի Գագարին գյուղի միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր, որտեղ պետբյուջեի միջոցներով կառուցվում է մարզադահլիճ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 250 միլիոն 200 հազար դրամ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի մի շարք դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի մի շարք դպրոցներ 03.08.2023

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի Լճաշեն, Վարսեր, Զովաբեր գյուղերի միջնակարգ, Սևան քաղաքի թիվ 2, 3, 4, 6 հիմնական դպրոցներ՝ տեղում գնահատելու նախօրոք բարձրացված ու գույքագրված հիմնախնդիրները, դպրոցների տնօրենների հետ քննարկելու դրանց լուծման արդյունավետ տարբերակները։ Մարզպետին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության և քաղաքաշինության ոլորտների պատասխանատուներ։ Աշխատանքային այցը նախատեսված էր այն կրթական հաստատություններում, որոնք չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճներ, մարզագույք, ուսուցման բավարարար կազմակերպման համար այլ պայմաններ։ Կարեն Սարգսյանը դիտարկեց դասասենյակների, մարզադահլիճների, խաղադաշտերի, հանդիսությունների դահլիճների ընդհանուր վիճակը, ․․․

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը 03.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջներին համապատասխան: Մանրամասները՝ https://escs.am/am/news/17603

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 03.08.2023

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ 2022 թվականին 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները 2023-ին ենթակա են պարտադիր ատեստավորման Ովքե՞ր կարող են դիմել և մասնակցել Ինչպե՞ս է անցկացվելու ատեստավորումը Ինչպե՞ս ներկայացնել հայտը, եթե ունեք էլեկտրոնային մատյան Ինչպե՞ս հայտավորվել, եթե էլեկտրոնային մատյան չունեք Մանրամասները՝

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 11 բնակավայրերի տնտեսություններին բաժանվել են հավի ճտեր

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 11 բնակավայրերի տնտեսություններին բաժանվել են հավի ճտեր 02.08.2023

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Սոթք, Կութ, Ջաղացաձոր, Տրետուք, Այրք, Կախակն, Ախպրաձոր, Նորաբակ, Ներքին Շորժա, Ազատ, Կուտական բնակավայրերի շուրջ 2000 խիստ անապահով ընտանիքներին բաժանվեցին 40 հազար հավի ճտեր։ Միաժամանակ այդ տնտեսություններին տրամադրվել է որոշակի չափի հավի կեր։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 01.08.2023

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Ինչպես զեկուցվեց՝ Գեղարքունիքի մարզից 2023 թվականին ներկայացրած սուբվենցիոն 23 ծրագրերից 22-ի մասով արդեն մրցույթները հայտարարվել են և 21-ի մասով առկա են շինարարական աշխատանքների իրականացման պայմանագրեր, մրցույթներ չհայտարարած ծրագրերի նախագծերը մոտ օրերս կլրամշակվեն և կներկայացվեն միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը։ Ավարտվել է մարզի համայնքների կողմից իրենց վարչական տարածքներում ճանապարհային նշաններով կահավորելու և գծանշելու ենթակա համայնքային ճանապարհահատվածների գույքագրման գործընթացը։ Մարզի բուժհիմնարկների համար ռեանիմոբիլներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, որպես հրատապ ծրագիր, կներկայացվի ՀՀ կառավարություն։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03