Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 08.08.2023

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի օգոստոսի 28-ն է (ժամը 18։00-ն): Ժամկետից ուշ ներկայացված ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։ Մանրամասները՝https://escs.am/am/news/17651?fbclid=IwAR1Mf78PSVSXnKmSG4Gt6BbNNH-0wKKBapSqeZ8PisGk4d0ZmyUUtMXRU4I

Գյումրիում մեկնարկեցին 8-րդ համահայկական խաղերը

Գյումրիում մեկնարկեցին 8-րդ համահայկական խաղերը 07.08.2023

2023 թվականի օգոստոսի 5-ին Գյումրիում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներից ձևավորված պատվիրակությունը՝ 192 պատվիրակներով։ Հաջողություն և հաղթանակներ՝ կայանալիք խաղերին մասնակցության հայտ ներկայացրած մեր բոլոր մարզիկներին:

Գեղարքունիքի մարզում իրականացվում  է դասագրքերի բաշխման գործընթացը

Գեղարքունիքի մարզում իրականացվում է դասագրքերի բաշխման գործընթացը 07.08.2023

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2023 թվականի օգոստոսի 7-ից մեկնարկել է մարզի պետական ուսումնական հաստատությունների՝ 2023-2024 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը։ Մարզի համար նախատեսված 82 անուն 114800 կտոր դասագրքերից 17 անուն 28770 կտորը նախատեսված է 1-4-րդ դասարանների համար, որոնց տպագրությունը իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ մնացած 65 անուն 86030 կտոր դասագրքերը, որոնք նախատեսված են 5-12-րդ դասարանների համար, տպագրվել է "Դասագրքերի տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի" միջոցներով: Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը՝ մարզի ուսումնական հաստատությունների աշակերտներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր դասագրքերով:

Իրականացվել է SEVAMOD2 հայ-գերմանական գիտահետազոտական ծրագիրը

Իրականացվել է SEVAMOD2 հայ-գերմանական գիտահետազոտական ծրագիրը 04.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերի հետ աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկում` «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու և լճից ջրի նմուշառման գործընթացին մասնակցելու նպատակով: Այցը մեկնարկել է Սևանա լճում նավով շրջայցով, որի ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը և կենտրոնի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը զեկույցներ են ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ:...

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ մշտադիտարկում անցկացրին մարզի մի շարք դպրոցների շինհրապարակներում

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ մշտադիտարկում անցկացրին մարզի մի շարք դպրոցների շինհրապարակներում 04.08.2023

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ մշտադիտարկում անցկացրին Գագարինի, Ջիլի, Շատջրեքի, Ակունքի և Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների շինհրապարակներում։ Նրանց ուղեկցում էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, բնակավայրերի վարչական ղեկավարներ։ Մշտադիտարկումն անցկացվեց այն կառույցներում, որոնք իրականացվում են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Շինարարական աշխատանքների դիտարկման առաջին կանգառը Սևան համայնքի Գագարին գյուղի միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր, որտեղ պետբյուջեի միջոցներով կառուցվում է մարզադահլիճ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 250 միլիոն 200 հազար դրամ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի մի շարք դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի մի շարք դպրոցներ 03.08.2023

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի Լճաշեն, Վարսեր, Զովաբեր գյուղերի միջնակարգ, Սևան քաղաքի թիվ 2, 3, 4, 6 հիմնական դպրոցներ՝ տեղում գնահատելու նախօրոք բարձրացված ու գույքագրված հիմնախնդիրները, դպրոցների տնօրենների հետ քննարկելու դրանց լուծման արդյունավետ տարբերակները։ Մարզպետին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության և քաղաքաշինության ոլորտների պատասխանատուներ։ Աշխատանքային այցը նախատեսված էր այն կրթական հաստատություններում, որոնք չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճներ, մարզագույք, ուսուցման բավարարար կազմակերպման համար այլ պայմաններ։ Կարեն Սարգսյանը դիտարկեց դասասենյակների, մարզադահլիճների, խաղադաշտերի, հանդիսությունների դահլիճների ընդհանուր վիճակը, ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:28:11