Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում տեղական արտադրանքի տոնավաճառն արդեն մարդաշատ է

Գավառում տեղական արտադրանքի տոնավաճառն արդեն մարդաշատ է 12.08.2023

Այստեղ գործում է նաև տեղեկատվական տաղավար, որտեղ կարող եք գտնել Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային հասցեները և ծանոթանալ «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի բոլոր մանրամասներին:

ՖեստիՎառ  Գավառ

ՖեստիՎառ Գավառ 12.08.2023

Օրվա առաջին կեսին փոքր բեմում ֆեստիվառյան ռիթմերն ապահովեցին մարզի կատարողները, ինչպես նաև հյուր արտիստներն Երևանից:

Ամառային գյուղական ճամբար Զովաբերում

Ամառային գյուղական ճամբար Զովաբերում 10.08.2023

Երեք տարի անընդմեջ ամառային արձակուրդների ընթացքում Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվում է «Գյուղական ճամբար», որին մասնակցում են Զովաբեր բնակավայրի միջնակարգ դպրոցի և Երևանի Մ. Սեբաստացի կրթահամալիրի սովորողները։ Ճամբարի աշխատանքների նախաձեռնողը Սեբաստացի կրթահամալիրն է, իսկ աջակցողը՝ «Դար» հիմնադրամը։ Ճամբարը կազմակերպվում և գործում է «Գագարին» նախագծի շրջանակներում, որին ամեն տարի մասնակցում են 25-35 սովորողներ: Ճամբարի գործունեության հիմքում ընկած է երեխաների և նրանց ընտանիքների մերձեցումը, իսկ նպատակը՝ հայրենագիտական-ճանաչողական, գյուղական ավանդույթների ուսումնասիրության, հնագիտական, գեղագիտական, մշակութային, ռազմահայրենասիրական և բնապահպանական դաստիարակությունը: Օգոստոսի 1-ից Զովաբերում մեկնարկած «Գյուղական ճամբարի» ճամբարականներն իրենց հասակակից ճամբարականներին հյուրընկալել են իրենց բնակարաններում: Ճամբարականները /15 զովաբերցի, 10 սեբաստացի/ 7 օր ապրել, ստեղծագործել և բացահայտել են Զովաբեր բնակավայրը:․․․

Ուր գնալ և ինչ անել Գավառում օգոստոսի 12-ին

Ուր գնալ և ինչ անել Գավառում օգոստոսի 12-ին 09.08.2023

Ինչպես գիտեք` այս ամռան ամենագունեղ իրադարձության` «Ֆեստիվառի» երկրորդ կանգառը Գավառն է. առանձնացրել ենք ձեզ համար վայրեր, ուր անպայման պետք է այցելել: Մանրամասները` https://bit.ly/47pIHiU

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գավառում կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գավառում կատարեց քաղաքացիների ընդունելություն 09.08.2023

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Գավառ քաղաքի և նրա կազմում ընդգրկված մի շարք բնակավայրերի բնակիչներ։ Վերջիններս հիմնականում դիմեցին ֆինանսական աջակցություն ստանալու, ինչպես նաև բուժման մեկնելու, տանիքի վերանորոգման և սոցիալական բնույթի տարբեր խնդիրների կարգավորման նպատակով։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց։ Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները 08.08.2023

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` • վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով. • նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ. • ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում. • կատարել չոր խոտի, խոզանի այրում. • բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44