Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը մրցույթի հաղթող

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը մրցույթի հաղթող 17.10.2023

2023 թվականի մարտի 10-ին «Дом русской книги» կրթամշակութային կենտրոնը և «Liver» ընկերությունը 7-12-րդ դասարանների դպրոցականների շրջանում հայտարարել են գեղարվեստական թարգմանության մրցույթ` նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին։ Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել հանրապետության տարբեր դպրոցների 987 աշակերտներ, որոնցից 88-ը Գեղարքունիքի մարզից: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 26 դպրոցականների թվում էր Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը։ Նա հանդես է եկել Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» և Անտոն Պավլովիչ Չեխովի «Учитель» ստեղծագործությունների թարգմանությամբ: 2023 թվականի հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մրցույթի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Ռուբիկ Ասատրյանը արժանացել է դիպլոմի և դրամական պարգևի:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 16.10.2023

Հոկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Նախ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում ապաստանած մեր հայրենակիցների կեցավայրերի տրամադրման, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները հաշվառելուն և կարգավորելուն վերաբերող հարցեր։ Զեկուցվեց, որ այս պահի դրությամբ մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ են հաճախում 640, իսկ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ դպրոցներ՝ 27 աշակերտներ։ 9 սաներ հաճախում են տարբեր դպրոցներում գործող նախակրթարաններ, իսկ 50 սաներ արդեն հաճախում են մանկապարտեզներ։ Երեք ուսուցիչներ իրենց մանկավարժական գործունեությունը շարունակում են դպրոցներում, իսկ մարզպետի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն դիմած 3 բուժաշխատողներ․․․

ՀՀ կառավարությունը 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 12.10.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։ Նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։ 32 միլիոն 232,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի համակարգերի կառուցման և վերանորոգման համար /Վաղաշեն/։ 86 միլիոն 787,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար Լիճք/։․․․

Հետմահու պարգեւատրվել է Հայոց բանակի զինծառայող Արտյոմ Մելքոնյանը

Հետմահու պարգեւատրվել է Հայոց բանակի զինծառայող Արտյոմ Մելքոնյանը 12.10.2023

Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինառայող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Հովիկի Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգեւն Արտյոմի ծնողներ Հովիկին ու Ռուզաննային Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ «Այս պարգևը Արտյոմը վաստակել է իր խիզախությամբ, պարտաճանաչությամբ, հայրենիքին մինչեւ վերջ նվիրվելու կամքով։ Ձեզ ուժ ու կորով, անսահման համբերություն եմ մաղթում ու հավատացնում, որ Արտյոմի ու նրա մարտական ընկերների անունները, նրանց սխրանքները երբեք չեն մոռացվի, իսկ մենք կձգտենք անել հնարավորը, որպեսզի ունենանք այն հզոր ու խաղաղ հայրենիքը, հանուն որի մաքառեցին մեր հերոս տղաները»,-Արտյոմի ծնողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։․․․

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երկրորդ երեխան

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երկրորդ երեխան 11.10.2023

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երկրորդ երեխան՝ 4050 գրամ քաշով, 51 սանտիմետր հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Էմիլի։ Էմիլին ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ուսալար գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ապաստանած Սարգիս և Մարիամ Սարգսյանների ընտանիքում։ Էմիլին այս ամուսնական զույգի առաջին զավակն է։ Ուսալարում մի հարկի տակ Սարգսյանները բնակվել են ինը շնչով՝ ծննդկանի ամուսինը, ամուսնու ծնողները, եղբայրը, կինը և նրանց երեք զավակները, ովքեր նույն կազմով էլ բռնի տեղահանվել ու ապաստան են գտել Մարտունի համայնքի Ձորագյուղում՝ հյուրընկալող ընտանիքում։...

Խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրին՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու հետ կապված և առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։ Նախարարը գոհունակություն հայտնեց մարզային և համայնքային իշխանություններին` կազմակերպված ու կանոնակարգված աշխատանքի համար: Հանձնարարվեց՝ պատշաճ կերպով կազմակերպել Գեղարքունիքի մարզում ապաստանած բռնի տեղահանվածների առաջնահերթ կարիքները հոգալու հետ կապված հարցերի լուծումը և շարունակել կարիքների հետագա գնահատման աշխատանքները, անել հնարավորը, որպեսզի բոլոր երեխաները պարտադիր հաճախեն դպրոց և նախակրթական հաստատություններ։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03