Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահին 15.11.2023

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց ամերիկյան «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր- Գրիգորյանին Հիմնադրամի նախագահը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։ Հիմնադրամը Հայաստանում արդեն քսան տարվա գործունեության պատմություն ունի և այդ ընթացքում նրա աջակցությամբ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ և փոքրաքանակ աշակերտական կազմով 66 հանրակրթական դպրոցներ, մի շարք նախադպրոցական հաստատություններ ապահովվել են անհրաժեշտ գույքով և այլ պարագաներով։ Հիմնադրամը մարզում սկսել է նաև դպրոցական ճաշարանների գույքով ապահովման աշխատանքներ։ Գեղարքունիքի մարզից այս պահի դրությամբ հիմնադրամին է դիմել չորս հանրակրթական դպրոց՝ աշակերտական սեղան-նստարան, ուսուցչական սեղան, աթոռ, պահարան և այլ գույք ձեռք բերելու նպատակով։․․․

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 14.11.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարվում է Սևանի թերակղզու եկեղեցիների տարածքից դեպի արևելք գտնվող 40033՝49,28՛՛C 4500՛53.20՛՛B (X=8501255.9311 Y=4492204.3858) կորդինատով բարձունքում (ամենաբարձր կետում) դիտահարթակի կառուցման և ՀՀ դրոշի տեղադրման էսքիզային տարբերակի մրցույթ: Վերոնշյալ դիտահարթակի և ՀՀ դրոշի տեղադրման առկայությունը էլ ավելի կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը, ելնելով այն հանգամանքից, որ եկեղեցիներ այցելելուց հետո նրանք ցանկություն են ունենում բարձունքից դիտել Սևանա լճի համայնապատկերը: Էսքիզային տարբերակները կարող եք մինչև ս/թ նոյեմբերի 30-ը ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ՝ առձեռն (ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7) կամ մարզպետի աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ gegharkunik@mta.gov.am: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077-960-907 Կ. Զազյանին կամ 098-333-968 Հ.Հարությունյանին։

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին «Երանոս»  ֆուտբոլային ակումբի «Կիլիկիա 08»  ֆուտբոլային թիմի անդամները

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին «Երանոս» ֆուտբոլային ակումբի «Կիլիկիա 08» ֆուտբոլային թիմի անդամները 14.11.2023

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց մարզի «Երանոս» ֆուտբոլային ակումբի «Կիլիկիա 08» ֆուտբոլային թիմին, որը 2023 թվականին կայացած Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության առաջին մրցաշրջանում ունեցել է 10 խաղ և գրանցել 10 հաղթանակ։ Ֆուտբոլային թիմի անդամները C1 ենթախմբի 10 խաղերի ընթացքում խփել են 54 գոլ, որոնցից 23 գոլի հեղինակը թիմի գլխավոր հարձակվող Սամվել Խաչատրյանն է։ «Կիլիկիա 08» ֆուտբոլային թիմը ձևավորվել է 2016 թվականին՝ մինչև 16 և մինչև 13 տարիքային խմբերով։ Մարզումների արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում պատանի ֆուտբոլիստները արձանագրել են լավ արդյունքներ, իսկ առաջին մեծ հաղթանակը գրանցել են 2021 թվականին։ Գրանցած հաջողությունների համար շնորհավորելով պատանի ֆուտբոլիստներին, թիմի մարզիչներին և տնօրենին՝ մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի մասսայականացման գործընթացին և նույն գաղափարի շրջանակներում առաջիկայում, կառավարության աջակցությամբ,․․․

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 14.11.2023

Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ, գույքագրել յուրաքանչյուր մարզին բաժին ընկնող դպրոցների և մանկապարտեզների անվանացանկը և ամենօրյա ռեժիմով վերահսկել տվյալ օբյեկտների նախագծման, մրցույթների անցկացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության ողջ շղթան: Անդրադարձ է կատարվել մյուս մարզերում ևս միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքներին։ Հաջորդիվ նախարարը մարզպետներին է ներկայացրել սուբվենցիաների տրամադրման կարգում կատարված վերջին փոփոխությունները և հանձնարարել հասցեական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս առաջիկա սուբվենցիոն հայտերը ներկայացվեն ըստ փոփոխված առաջնահերթությունների։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 13.11.2023

Նոյեմբերի 13-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում նախ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած ընտանիքներին վերաբերող մի շարք հարցեր։ Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում նշված ընտանիքներից հաշվառված 5-18 տարեկան 917 երեխաներից 759-ը հաճախում են Գեղարքունիքի մարզային ենթակայության և 48-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 391 նախադպրոցական տարիքի երեխաներից 62-ը հաճախում են մանկապարտեզներ, 16-ը՝ նախակրթարաններ։ ․․․

ՀՀ ԱԺ գավաթի 2023 թվականի խաղարկության եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը

ՀՀ ԱԺ գավաթի 2023 թվականի խաղարկության եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը 13.11.2023

2023 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում կայացել են ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարաններում սովորող ավելի քան 4000 դպրոցականներ: Ներդպրոցական և համայնքային փուլերի մրցումներին մասնակցել են 1-6-րդ, իսկ մարզային և հանրապետական փուլերի մրցումներին՝ 4-6-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը: ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլում հաղթող թիմերից ձևավորվել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում 4-րդ դասարանցիներին ներկայացրել է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ, 5-րդ դասարանցիներին՝ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11