Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքը՝ «Հայաստանի արահետներ» ծրագրի կարևոր հանգույց

03.03.2026


Գեղարքունիքի մարզպետը ընդունեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի (ՍԵՊՖԱ) տնօրեն Գոհար Գրիգորյանին,
ՍԵՊՖԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ հիմնադրամի՝ «Հայաստանի արահետներ» ծրագրի պատասխանատու Նազելի Մաշուրյանին և ծրագրի երիտասարդների հետ աշխատանքների համակարգող Անուշ Ստեփանյանին :
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում մարզում համատեղ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող քայլերը՝ Գեղարքունիք–Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, Աֆրատի հետ գործընկերությամբ:
Առաջիկայում նախատեսվում է կառուցել ռեսուրս կենտրոններ, որոնք ձևավորվում են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում և միտված են էկոտուրիստական գոտիների ստեղծմանը՝ խթանելով բնության պահպանությունը, կայուն զբոսաշրջության զարգացումն  և համայնքների ակտիվ ներգրավվածությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 19:02:41