Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեց օրակարգային հինգ հարց

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեց օրակարգային հինգ հարց 20.10.2023

Հոկտեմբերի 20-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստի օրակարգում քննարկվեց հինգ հարց, որոնց զեկուցմամբ հանդես եկան մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ «2023 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքերի մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը ներկա պահին կազմում է 94,3 տոկոս, կամ՝ պլանավորված 2 միլիարդ 991 միլիոն 798 հազար 700 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 միլիարդ 820 միլիոն 310,5 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ արձանագրվել է 31,2 տոկոս աճ, կամ բացարձակ թվերով ավել է հավաքագրվել 1 միլիարդ 213 միլիոն 902,6 հազար դրամ։․․․

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է 19.10.2023

Ներկայումս Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ` շտապօգնության կանչերում։ Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։ Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչև 4 տարեկանների։ Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում։ ՀՀ առողջապահության նախարարություն

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը մրցույթի հաղթող

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը մրցույթի հաղթող 17.10.2023

2023 թվականի մարտի 10-ին «Дом русской книги» կրթամշակութային կենտրոնը և «Liver» ընկերությունը 7-12-րդ դասարանների դպրոցականների շրջանում հայտարարել են գեղարվեստական թարգմանության մրցույթ` նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին։ Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել հանրապետության տարբեր դպրոցների 987 աշակերտներ, որոնցից 88-ը Գեղարքունիքի մարզից: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 26 դպրոցականների թվում էր Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը։ Նա հանդես է եկել Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» և Անտոն Պավլովիչ Չեխովի «Учитель» ստեղծագործությունների թարգմանությամբ: 2023 թվականի հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մրցույթի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Ռուբիկ Ասատրյանը արժանացել է դիպլոմի և դրամական պարգևի:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 16.10.2023

Հոկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Նախ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում ապաստանած մեր հայրենակիցների կեցավայրերի տրամադրման, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները հաշվառելուն և կարգավորելուն վերաբերող հարցեր։ Զեկուցվեց, որ այս պահի դրությամբ մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ են հաճախում 640, իսկ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ դպրոցներ՝ 27 աշակերտներ։ 9 սաներ հաճախում են տարբեր դպրոցներում գործող նախակրթարաններ, իսկ 50 սաներ արդեն հաճախում են մանկապարտեզներ։ Երեք ուսուցիչներ իրենց մանկավարժական գործունեությունը շարունակում են դպրոցներում, իսկ մարզպետի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն դիմած 3 բուժաշխատողներ․․․

ՀՀ կառավարությունը 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 12.10.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։ Նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։ 32 միլիոն 232,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի համակարգերի կառուցման և վերանորոգման համար /Վաղաշեն/։ 86 միլիոն 787,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար Լիճք/։․․․

Հետմահու պարգեւատրվել է Հայոց բանակի զինծառայող Արտյոմ Մելքոնյանը

Հետմահու պարգեւատրվել է Հայոց բանակի զինծառայող Արտյոմ Մելքոնյանը 12.10.2023

Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինառայող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Հովիկի Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգեւն Արտյոմի ծնողներ Հովիկին ու Ռուզաննային Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ «Այս պարգևը Արտյոմը վաստակել է իր խիզախությամբ, պարտաճանաչությամբ, հայրենիքին մինչեւ վերջ նվիրվելու կամքով։ Ձեզ ուժ ու կորով, անսահման համբերություն եմ մաղթում ու հավատացնում, որ Արտյոմի ու նրա մարտական ընկերների անունները, նրանց սխրանքները երբեք չեն մոռացվի, իսկ մենք կձգտենք անել հնարավորը, որպեսզի ունենանք այն հզոր ու խաղաղ հայրենիքը, հանուն որի մաքառեցին մեր հերոս տղաները»,-Արտյոմի ծնողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03