Նորություններ
Շենացող Գավառ
15.04.2026
Հայտարարվել է հրատապ բաց մրցույթ՝ Գավառագետ գետի հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքների իրականացման համար։
Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 449 միլիոն 649 հազար ՀՀ դրամ, այն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։
Ծրագիրը կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից․ այն միտված է
գետի հունի մաքրմանը և ջրի հոսքի բարելավմանը,
ափերի ամրացման միջոցով հնարավոր վարարումների և վնասների նվազեցմանը,
բնական միջավայրի պահպանությանը և էկոլոգիական ռիսկերի նվազեցմանը,
տարածքի ընդհանուր բարեկարգմանը։
Սա կարևոր կարևոր քայլ է գետերի մաքրման, բնապահպանական խնդիրների լուծման և կայուն ու անվտանգ միջավայրի ձևավորման ուղղությամբ։


