Նորություններ
Գավառի տարածաշրջանի միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ համալրվեց պահանջվող տրանսպորտային միջոցներով
12.04.2026
Գավառի տարածաշրջանի միասնական երթուղային ցանցը ձևավորելու նպատակով երթուղային ցանցը սպասարկող «Գավառտրանս» ՍՊԸ-ն ներկրել է պահանջվող և ամբողջությամբ նոր՝ թվով 28 «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներ, որոնցից երկուսը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական վիճակին։
Այս ձեռնարկով լուծվել է Գավառի տարածաշրջանի միասնական երթուղային ցանցի սպասարկման և արդիականացման՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրը։






