Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մարզը ձեռք է բերել 12 դիպլոմ և 5 գովասանագիր

14.04.2026


ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցականների՝ 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական և մարզային փուլերը կազմակերպվել և անցկացվել են՝ ըստ նախատեսված ժամանակացույցերի։
Դպրոցական փուլին մասնակցել է մարզի հանրակրթական 116 դպրոցների 9596 աշակերտ, որոնցից, 16 առարկաների մասով, մարզային փուլ երաշխավորվել և մասնակցել է 956-ը աշակերտ։
2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզից հանրապետական փուլ երաշխավորված 82 աշակերտից օլիմպիադային մասնակցել է 68 աշակերտ, առանց ՆԶՊ առարկայի։ Այս առարկայի հանրապետական փուլը տեղի կունենա ապրիլի 25-26-ին:
Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած աշակերտներից 12-ը ստացել են տարբեր կարգի դիպլոմներ, իսկ 5-ը` գովասանագրեր։
ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցականների՝ 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի դիպլոմակիրներն են․
․Սուսաննա Գվիդոնյան- /Աշխարհագրություն/, առաջին կարգի դիպլոմ, Արծվանիստի միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
․Աբել Խաչատրյան - /Պատմություն/, առաջին կարգի դիպլոմ, Սարուխանի Հ․1 միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան
․Խաչիկ Թաթոյան - /Հայ գրականություն/, առաջին կարգի դիպլոմ, Ներքին Գետաշենի Հ․1 միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան
․Վալերի Ավետիսյան- / Գերմաներեն/, երկրորդ կարգի դիպլոմ, Ներքին Գետաշենի Հ․1 միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան
․Մանան Շուշանյան -/Հայոց լեզու/, երկրորդ կարգի դիպլոմ, Սևանի Հ․1 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
․Սոֆի Ավետիսյան -/Հայոց լեզու/, երկրորդ կարգի դիպլոմ, Սևանի Հ․1 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
․Ալվարդ Մովսիսյան -/Հայոց լեզու/, երկրորդ կարգի դիպլոմ, Ծովագյուղի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան
․Էլեն Ալեքսանյան -/Աշխարհագրություն/, երկրորդ կարգի դիպլոմ, Մարտունու Հ․2 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
․Արթուր Հարությունյան - /Աշխարհագրություն/, երրորդ կարգի դիպլոմ, Ճամբարակի Հ․2 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
․Արփի Ավետիսյան-/Պատմություն/, երրորդ կարգի դիպլոմ, Մարտունու Հ․2 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
․Էլեն Մարտիրոսյան-/Հայոց լեզու/, երրորդ կարգի դիպլոմ, Լիճքի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան
․Հասմիկ Փալիկյան- /Հայոց լեզու/, երրորդ կարգի դիպլոմ, Լիճքի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան։
ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցականների՝ 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի արդյունքում գովասանագրի են արժանացել․
․Վիկտորյա Պետրոսյան -/Պատմություն/, Գեղամավանի միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
․Սյուզաննա Սարգսյան- /Հայոց լեզու/, Կարմիրգյուղի Հ․2 միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
․Ամալյա Գևորգյան- /Հայոց լեզու/, Լիճքի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան
․Համեստ Կարապետյան-/Հայ գրականություն/, Գավառի Հ․2 միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան
․Նարե Սեդրակյան /Ռուսաց լեզու/, Սևանի Հ․1 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմների և գովասանագրերի են արժանացել Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հետևյալ դպրոցները.
Ներքին Գետաշենի Հ․1, Սարուխանի Հ․1, Կարմիրգյուղի Հ․2, Գավառի Հ․2, Արծվանիստի, Գեղամավանի, Ծովագյուղի, Լիճքի միջնակարգ, Սևանի Հ․1, Մարտունու Հ․2, Ճամբարակի Հ․2 հիմնական դպրոցները:
2026 թվականին տեղի ունեցած դպրոցականների առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթած և դիպլոմներով պարգևատրված աշակերտները կարժանանան անվանական կրթաթոշակի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-15 13:11:46