Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետի աշխատակազմի հետ։ Խորհրդակցոթյան սկզբում մարզպետն անդրադարձավ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում ու Գեղարքունիքի մարզում ստեղծված իրավիճակին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու արդեն Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցներին կեցավայրեր տրամադրելու, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները հաշվառելու եւ կարգավորելու հարցերի հետ։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ժամանումով, բնական է, մեր աշխատանքի ծավալները, մեր հրատապ անելիքները մի քանի անգամ ավելացել են։ Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է մի կողմ դնենք մեր առօրյա անելիքները կամ որևէ կերպ թերանանք մեր աշխատանքներում։ Դրա համար պետք է մեր համատեղ ու հետևողական աշխատանքով կարողանանք կարգավորել բոլոր խնդիրները, հասնել ցանկալի արդյունքների՝ ապահովելով թե՛ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների բավարարումն...

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգև է հատկացրել 100 տարին բոլորած 7 տարեցների

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգև է հատկացրել 100 տարին բոլորած 7 տարեցների 02.10.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ դրամական պարգև է հատկացրել կյանքի մեկ դարի շեմն անցած 7 տարեցների։ Դրամական պարգևի են արժանացել Գավառ համայնքի բնակիչներ Մեխակ Ավետիսյանը, Մարիամ Զոհրաբյանը, Թամարա Մադոյանը, Թագուշ Իսպիրյանը, Մարտունի համայնքի բնակիչներ Ռոզա Գասպարյանը եւ Ֆենիկ Փաշոյանը, Վարդենիս համայնքի բնակիչ Արաքսիա Սարդարյանը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, անձամբ այցելելով պարգևատրման արժանացածներին, մարզպետ Կարեն Սարգսյանի անունից Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել են նրանց, մաղթել քաջ առողջություն, անհոգ կյանք ու հանձնել նախատեսված պարգևները։

Շողակաթ բնակավայրում բացվել է նախադպրոցական կրթական այլընտրանքային նոր ծառայության կենտրոնը

Շողակաթ բնակավայրում բացվել է նախադպրոցական կրթական այլընտրանքային նոր ծառայության կենտրոնը 22.09.2023

Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում բացվել է նախադպրոցական կրթական այլընտրանքային նոր ծառայության կենտրոնը, որտեղ արդեն հաճախում են 3-6 տարեկան 8 երեխաներ։ Կենտրոնն ապահովված է կրթական համապատասխան միջոցներով։ Միաժամանակ բնակավայրում բացվել է նաև մանկական խաղահրապարակ՝ հագեցված համապատասխան մարզասարքերով: Նախադպրոցական կենտրոնը ստեղծվել է ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում՝ նպաստելով 2021-2026թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներին:․․․

ՀՀ կառավարությունը 307 միլիոն 774,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 307 միլիոն 774,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար 22.09.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի հերթական նիստում որոշում է կայացվել 307 միլիոն 774,9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների և բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։ 41 միլիոն 889,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքում և Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար /Վաղաշեն բն․ 1-ին խճուղի, 2-րդ փող 8-րդ փակ․ և 3-րդ փող 6-րդ փակ/։ 26 միլիոն 109,7 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքում եւ Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում խաղահրապարակների եւ պուրակների կառուցման համար / Գավառ,Նորատուս, Կարմիրգյուղ/։․․․

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.09.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։ Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» նախագահ Սմբատ Հակոբյանին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» նախագահ Սմբատ Հակոբյանին 20.09.2023

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» նախագահ Սմբատ Հակոբյանին՝ նրա հետ քննարկելով կենտրոնի կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Մարտունի, Վարդենիս, Գավառ, Սեւան համայնքների ղեկավարների տեղակալներ։ «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» նախագահ Սմբատ Հակոբյանը ներկայացրեց կենտրոնի կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսված ծրագրի երեք բաղադրիչների բովանդակությունը, նպատակները՝ կարեւորելով համագործակցության անհրաժեշտությունը։ Ըստ Սմբատ Հակոբյանի՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզի հանրակրթական ոլորտում, երեք տարբեր ուղղություններում։ «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» միջոցները գոյանում են համահայկական նվիրատվությունների հաշվին։ Ծրագրի ներդրման դեպքում ընդհանուր գումարի 60-70 տոկոսը պետք է ներդրվի «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի», 30-40 տոկոսը՝ համայնքապետարանների կողմից։ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06