Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ վերանորոգվեց նաև Լճաշենի միջնակարգ դպրոցի մեկ դասասենյակը

Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ վերանորոգվեց նաև Լճաշենի միջնակարգ դպրոցի մեկ դասասենյակը 22.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ վերանորոգվում և կահավորվում են Գեղարքունիքի մարզային ենթակայության այն դպրոցների մեկական դասասենյակները, որոնք տվյալ ուսումնական տարում տվել են ոսկե մեդալակիր շրջանավարտներ։ Հերթականը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցն էր, որտեղ, ի պատիվ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Անի Մարգարյանի, վերանորոգվեց և կահավորվեց մեկ դասասենյակ։ Ինչպես արդեն նշվել է, 2021-2022 ուսումնական տարում նման հաջողություն արձանագրել էր Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 2022-2023 ուսումնական տարում երկու մեդալակիր է ունեցել Գավառի Պ․Ղանդիլյանի անվան թիվ 2 և մեկական մեդալակիրներ՝ Սարուխանի Ս․ Մակարյանի անվան թիվ 1, Գանձակի թիվ 1, Ծովազարդի միջնակարգ դպրոցները։ Վերը նշված չորս դպրոցների մեկական դասասենյակներում արդեն կյանքի է կոչվել Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությունը, ում աջակցությամբ և վերանորոգված դասասենյակները ապահովվել են համապատասխան գույքով։

Սեւան համայնքում 2023 թվականին իրականացվում է 1 միլիարդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր

Սեւան համայնքում 2023 թվականին իրականացվում է 1 միլիարդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր 22.12.2023

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում 2023 թվականին իրականացվում է սուբվենցիոն 2 ծրագիր՝ 7 ենթածրագրով՝ ճանապարհաշինության ոլորտում, 1 միլիարդ 500 միլիոն դրամ պայմանագրային ընդհանուր արժեքով, որից 674 միլիոն 946 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 825 միլիոն 53 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանի ներդրումը։ Երկու ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինական աշխատանքներ են իրակակացվել Սեւան քաղաքում, Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին բնակավայրերում։ Սեւան քաղաքի եւ Գագարին բնակավայրի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 746 միլիոն 208 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագիրը տեղափոխվել է 2022 թվականից եւ մասամբ իրականացվել 2023 թվականի ընթացքում, 255 միլիոն 851 հազար դրամի չափով։ Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են Սեւան քաղաքի Մարզպետունի, Սունդուկյան, Խորհուրդների, Գագարին բնակավայրի Կոմիտաս եւ Բաղրամյան փողոցները։

Ճամբարակ համայնքում 2023 թվականին իրականացվում են 532 միլիոն 852 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր

Ճամբարակ համայնքում 2023 թվականին իրականացվում են 532 միլիոն 852 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր 21.12.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2023 թվականին, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, իրականացվում են 532 միլիոն 852 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 317 միլիոն 874 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 214 միլիոն 978 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը։ Հանրային կարեւոր նշանակության է համարվում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրի կառուցման ծրագիրը Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագիրը Վերին Ճամբարակ թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցման ծրագիրը։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման նախագծանախահաշվային արժեքը կազմում է 97,5 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր

Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր 20.12.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2023 թվականի ընթացքում, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 1 միլիարդ 146 միլիոն 257 հազար 780 դրամը կամ 60 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության,767 միլիոն 946 հազար 160 դրամը կամ 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանի ներդրումը։ Գավառ համայնքում ամենախոշոր երեք ծրագրերն իրականացվում են․ Ճանապարհաշինության Երկու նախադպրոցական հաստատությունների կառուցման ոլորտներում։ Ճանապարհաշինության ոլորտում խոշոր ծրագիր է իրականացվել Գավառ քաղաքում եւ Նորատուս բնակավայրում։ Ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 295 միլիոն 900 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատմամբ հիմնանորոգել Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի եւ Կաբելագործների փողոցները, ․․․

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից  ութերորդ երեխան

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից ութերորդ երեխան 20.12.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից ութերորդ երեխան՝ 3 կգ քաշով, 53սմ հասակով։ Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Կումայի գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում։ Աղջնակը Անդրանիկ և Մարիամ Բոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։

Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացվում է 4 միլիարդ 256 միլիոն 525 հազար 577 դրամի սուբվենցիոն ծրագրեր

Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացվում է 4 միլիարդ 256 միլիոն 525 հազար 577 դրամի սուբվենցիոն ծրագրեր 19.12.2023

ՀՀ կառավարության կողմից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի 2023 թվականին, իրականացվում է 4 միլիարդ 256 միլիոն 525 հազար 577 դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 2 միլիարդ 595 միլիոն 082 հազար 675 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 1 միլիարդ 584 միլիոն 018 հազար 375 դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումը, այլ ներդրողներ՝ 77 միլիոն 424 հազար 527 հազար դրամ։ Ամենախոշոր երեք ծրագրերն իրականացվում ենԽմելու ջրի մատակարարման համակարգերի Արտաքին լուսավորության ցանցերի կառուցման Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ուղղություններում։ Վարդենիս համայնքի 12 բնակավայրերում՝ Ավազանում, Արեգունիում, Արփունքում, Գեղամասարում, Սոթքում, Կուտականում, Նորակերտում, Տրետուքում, Փամբակում, Փոքր Մասրիկում, Կարճաղբյուրում եւ Լուսակունքում 2023 թվականին իրականացվող 12 ենթածրագրերի շրջանակներում ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55