Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատերական երկամսյակի հերթական ներկայացումը բեմադրեցին Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասանները

16.04.2026


Գեղարքունիքի մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» նախաձեռնության շրջանակներում ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզի փոքրիկ հանդիսատեսն հյուրընկալեց Երևանի Խամաճիկների պետական թատրոցի դերասաններին, ովքեր հանդես եկան Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի բեմադրությամբ։ Ռեժիսոր՝ Աննա Էլբակյան։
Արդեն 4-րդ տարին անցկացվող «Թատերական երկամսյակի» նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին է, իսկ աջակցությունը՝ ԿԳՄՍԵ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Ծրագրի շրջանակներում բեմադրվեց հերթական՝ 7-րդ ներկայացումը, որը դիտեցին Գեղարքունիքի մարզի տարբեր հանրակրթական դպրոցների կրտսեր տարիքի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ։
Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար՝ Երևանի Խամաճիկների պետական թատրոնի անձնակազմը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-18 18:52:09