Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեցին օրակարգային մի շարք հարցեր
17.04.2026
Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների ղեկավար կազմի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ԿԳՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանը, ովքեր օրակարգային հարցերի վերաբերյալ հնչեցրին հանձնարարականներ և առաջարկություններ։
Քննարկվեցին
ԲՄԿ-ների, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների բուժքույրերին վերաբերող՝ առողջապահության նախարարի համապատասխան հրամանից բխող աշխատանքային և ընթացիկ բնույթի հարցեր
«Քաղաքացու օր» տոնակատարության կազմակերպման, տեխնիկական և բովանդակային մասով աջակցություն ցուցաբերելու, տոնակատարությունը համայնքներում հավուր պատշաճի անցկացնելուն վերաբերող հարցեր
Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ապրիլի 26-ին հայտարարված համամարզային շաբաթօրյակի և ծառատունկի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։
Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանի ձեւաչափով։










