Նորություններ
Հանրային անվտանգության պահապաններին՝ արժանի գնահատանք Գեղարքունիքում
20.04.2026
Ապրիլի 20-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ ՀՀ Ոստիկանության օրվան նվիրված հանդիպում։ Ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ վարչության, ինչպես նաև ՀՈԳՎ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի ոստիկանության բաժինների աշխատակիցներ։ Պարգևատրվեցին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ներկայացուցիչները։
Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց համակարգի աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց ամենօրյա նվիրված ծառայության համար և մաղթեց նոր հաջողություններ ինչպես մասնագիտական գործունեության, այնպես էլ անձնական կյանքում։
Մարզպետը ընդգծեց նաև, որ համագործակցությունը շարունակելու է մնալ բարձր մակարդակի վրա՝ ի շահ պետության ամրապնդման և հանրային անվտանգության ապահովման։






