Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ
16.04.2026
Հարգելի՛ ոստիկանության ծառայողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ։
Ձեր պատասխանատու և պատվաբեր ծառայությունը կարևորագույն դեր ունի մեր հասարակության անվտանգության, իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում։ Ամեն օր, հաճախ բարդ ու վտանգավոր պայմաններում, դուք պատվով իրականացնում եք ձեր առաքելությունը՝ պահպանելով հասարակական կարգն ու խաղաղությունը։
Գեղարքունիքի մարզում ևս ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ շարունակաբար ամրապնդվում է օրենքի գերակայությունը, բարձրանում է քաղաքացիների անվտանգության մակարդակը և վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։
Բարձր եմ գնահատում ձեր մասնագիտական պատրաստվածությունը, պատասխանատվության զգացումը և հայրենանվեր ծառայությունը։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ ուժ ու կորով, նորանոր հաջողություններ ծառայության մեջ և խաղաղ ու անվտանգ առօրյա։


