Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածը

Հիմնանորոգվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածը 14.12.2023

Հիմնանորոգվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածը (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և կմ6+850-կմ7+034 հատվածների)։ 13.18կմ երկարությամբ ճանապարհահատվածը սկսվում է Լճաշեն բնակավայրի մոտից և հասնում մինչև Ծովազարդ։ Ճանապարհն ունի երթեւեկության բավականին մեծ ինտենսիվություն‚ և կարևոր էր Սևանի ու Գավառի տարածաշրջանները միմյանց կապող այդ ճանապարհահատվածի բարեկարգումը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Լեոպոլդ և ընկեներ» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման շրջանակում կատարել է հողային աշխատանքներ‚ տեղադրել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ ․․․

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից յոթերորդ երեխան

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից յոթերորդ երեխան 13.12.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը դեկտեմբերի 12-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից յոթերորդ երեխան՝ Արմանը, 3320 գրամ քաշով և 51սմ հասակով։ Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից և վերաբնակություն է հաստատել Մարտունի քաղաքում։ Արմանը՝ Մհեր Աթաջանյանի և Քրիստինե Պետրոսյանի վեցերորդ երեխան է, ունի երկու եղբայր և երեք քույր։

Կայացել է «Մշակութային երկխոսություն» խորագրով միջմարզային հերթական միջոցառումը

Կայացել է «Մշակութային երկխոսություն» խորագրով միջմարզային հերթական միջոցառումը 12.12.2023

Դեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում տեղի է ունեցել հերթական՝ «Մշակութային երկխոսություն» խորագրով միջմարզային միջոցառումը, որը կազմակերպվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից: Այն իրականացվել է հանրապետության մարզերում մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին։ Միջմարզային միջոցառումը նպատակն էր ամրապնդել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի արվեստի և երաժշտական դպրոցների միջև կապը՝ փորձի փոխանակման, մարզերում մշակույթի համաչափ զարգացման, բարեկամական ուղիների ստեղծման ու ճանաչողության միջմարզային մշակութային առանձնահատկությունների երկկողմանի ծանոթության, մարզին բնորոշ արվեստը ներկայացնելու միջոցով: Միջոցառման ընթացքում հանդես են եկել Գեղարքունիքի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի երգիչ-երգչուհիները․․․

ՀՀ ՆԳ նախարարության կողմից Գավառ քաղաքում անցկացվեց իրազեկման արշավ

ՀՀ ՆԳ նախարարության կողմից Գավառ քաղաքում անցկացվեց իրազեկման արշավ 09.12.2023

ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման հերթական միջոցառումը անցկացվեց դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Այն նպատակ ուներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության արդյունում բարձրացնել տեղի բնակչության իրազեկվածությունը՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության տեսանկյունից։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության մարզային և պարեկային ծառայությունների ղեկավար կազմը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ։...

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը 09.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է եղել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ ղեկավար կազմը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարության հարգելի՛ անդամներ, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, Ներքին գործերի նախարարության հարգելի՛ գործընկերներ, Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ ստորաբաժանման ծառայության մեկնարկի առիթով: Պարեկային ոստիկանության ջրային ծառայության մեկնարկն ենք այսօր տալիս, ինչը շատ կարևոր իրադարձություն է: Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք,,...

Հարգանքի տուրք՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2023

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, ստորաբաժանումների աշխատակիցները, մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատությունների աշխատակիցները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցինք Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին։ Այնուհետև ներկաները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մոմավառությամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55