Նորություններ
Շնորհավոր Սուրբ Զատիկ
04.04.2026
Քրստոս հարյավ ի մեռելոց․ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Շնորհավոր Սուրբ Զատիկ։
Թող Աստծո լույսը թևածի բոլոր ընտանիքներում։ Սեր և խաղաղություն մեր պետությանը, արարող ու ստեղծագործ հայ ժողովրդին։
Այսօր՝ ապրիլի 4 -ի երեկոյան, Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, Սուրբ Զատկի տոնի առթիվ մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Իսահակ Վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ, թեմի փոխառաջնորդ Տեր Բաբկեն Վարդապետ Սալբիյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։
Ճրագալույցի պատարագին ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, այլ հավատավորներ։















