Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատերական երկամսյակի շրջանակներում բեմադրվեց հերթական ներկայացումը

04.04.2026


Ապրիլի 4-ին Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն հյուրընկալեց Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, ովքեր հանդես եկան Էլմիրա Սոլոյանի՝ «Հարաբերություններ» ներկայացման բեմադրությամբ։
Այն Գավառում էր մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում, որի նախաձեռնությունը պատկանում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, իսկ աջակցությունը՝ ՀՀ ԿԳՄՍԵ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Նախաձեռնության նպատակն է մարզի հանդիսատեսին ավելի մոտեցնել թատերական կյանքին, մեծացնել թատրոնի հանդեպ հետաքրքրությունը, պարգևելով բարձր տրամադրություն և անմոռաց պահեր։
Ներկայացումը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրվել էին Գավառի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների, կրթամշակութային հաստատությունների կոլեկտիվներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, ուսանողներ, անհատ քաղաքացիներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 14:48:57