Նորություններ
Տրանսպորտային հեղափոխություն Մարտունիում և Վարդենիսում
15.04.2026
Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ՝ ապահովելով ավելի հարմարավետ և հասանելի տեղաշարժ բնակիչների համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ միասնական երթուղային ցանցերի ձևավորման նպատակով։ Արդյունքում հաղթող են ճանաչվել համայնքների կողմից ստեղծված «Մարտունու համայնքային տրանսպորտ» և «Վարդենիսի տրանսպորտ» ՓԲԸ-ները։
Նախատեսվում է՝
▪️ Մարտունու համայնքը ձեռք կբերի 19 նոր միկրոավտոբուս
▪️ Վարդենիսի համայնքը՝ 27 միկրոավտոբուս
Նոր տրանսպորտային միջոցներով կիրականացվեն ինչպես միջմարզային, այնպես էլ ներհամայնքային ուղևորափոխադրումներ։
ՀՀ ՏԿԵ նախարարությունը արդեն պայմանագրեր է կնքել ընկերությունների հետ, որոնց համաձայն՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում պետք է ներմուծվեն անհրաժեշտ տրանսպորտային միջոցները և մեկնարկի ուղևորափոխադրումների գործընթացը։
Ծրագիրը կարևոր քայլ է մարզում բնակչության շարժունակության բարելավման և համայնքների զարգացման ուղղությամբ։


