Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգված և կահավորված դասասենյակ՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի պատվին

Վերանորոգված և կահավորված դասասենյակ՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի պատվին 25.12.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Գանձակ գյուղի N1 միջնակարգ դպրոցում իրականացվեցին մեկ դասասենյակի վերանորոգման և և նոր գույքով կահավորման աշխատանքները` ի պատիվ 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի։ Նոր դասասենյակի մաքուր, գեղեցիկ, հարմարավետ պայմանները, լավ միջավայրը փոխում են սովորողների վերաբերմունքը, թելադրում նոր վարվելաձև, նպաստում լավ սովորելուն, ձևավորում լավագույնին հասնելու ձգտում։ Շնորհակալ ենք, մեծարգո՜ մարզպետ, նախադեպը չունեցող նախաձեռնության, դպրոցի միջավայրի բարելավմանն աջակցելու, մեր շրջանավարտի հաջողությունը գնահատելու և սաներին նոր ուժ հաղորդելու համար։ ԳԱՆՁԱԿ ԳՅՈՒՂԻ N1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ 22.12.2023թ.

Գեղարքունիքի մարզում շարունակվում են իրականացվել ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում շարունակվում են իրականացվել ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ 24.12.2023

Դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամերից սկսած առատ ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Սևանի տարածաշրջաններում` մինչև 10 սմ, իսկ Վարդենյանց լեռնանցքում` 15-20 սմ բարձրությամբ։ Նույն ժամերից սկսած մարզի ճանապարհ սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ, որոնք շարունակվել են նաև դեկտեմբերի 24֊ ի ողջ գիշերը և ցերեկվա ժամերին։ Ձնաբքի պատճառով հատկապես Վարդենիսի տարածաշրջանի բարձր լեռնային հատվածներում առկա են դժվարանցանելի ճանապարհահատվածներ։ Այս պահի դրությամբ մարզում, չնայած ուժեղ քամիներին, բոլոր ուղղություններով իրականացվում են մաքրման և ճանապարհների մշակման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ վերանորոգվեց նաև Լճաշենի միջնակարգ դպրոցի մեկ դասասենյակը

Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ վերանորոգվեց նաև Լճաշենի միջնակարգ դպրոցի մեկ դասասենյակը 22.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ վերանորոգվում և կահավորվում են Գեղարքունիքի մարզային ենթակայության այն դպրոցների մեկական դասասենյակները, որոնք տվյալ ուսումնական տարում տվել են ոսկե մեդալակիր շրջանավարտներ։ Հերթականը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցն էր, որտեղ, ի պատիվ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Անի Մարգարյանի, վերանորոգվեց և կահավորվեց մեկ դասասենյակ։ Ինչպես արդեն նշվել է, 2021-2022 ուսումնական տարում նման հաջողություն արձանագրել էր Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 2022-2023 ուսումնական տարում երկու մեդալակիր է ունեցել Գավառի Պ․Ղանդիլյանի անվան թիվ 2 և մեկական մեդալակիրներ՝ Սարուխանի Ս․ Մակարյանի անվան թիվ 1, Գանձակի թիվ 1, Ծովազարդի միջնակարգ դպրոցները։ Վերը նշված չորս դպրոցների մեկական դասասենյակներում արդեն կյանքի է կոչվել Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությունը, ում աջակցությամբ և վերանորոգված դասասենյակները ապահովվել են համապատասխան գույքով։

Սեւան համայնքում 2023 թվականին իրականացվում է 1 միլիարդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր

Սեւան համայնքում 2023 թվականին իրականացվում է 1 միլիարդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր 22.12.2023

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում 2023 թվականին իրականացվում է սուբվենցիոն 2 ծրագիր՝ 7 ենթածրագրով՝ ճանապարհաշինության ոլորտում, 1 միլիարդ 500 միլիոն դրամ պայմանագրային ընդհանուր արժեքով, որից 674 միլիոն 946 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 825 միլիոն 53 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանի ներդրումը։ Երկու ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինական աշխատանքներ են իրակակացվել Սեւան քաղաքում, Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին բնակավայրերում։ Սեւան քաղաքի եւ Գագարին բնակավայրի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 746 միլիոն 208 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագիրը տեղափոխվել է 2022 թվականից եւ մասամբ իրականացվել 2023 թվականի ընթացքում, 255 միլիոն 851 հազար դրամի չափով։ Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են Սեւան քաղաքի Մարզպետունի, Սունդուկյան, Խորհուրդների, Գագարին բնակավայրի Կոմիտաս եւ Բաղրամյան փողոցները։

Ճամբարակ համայնքում 2023 թվականին իրականացվում են 532 միլիոն 852 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր

Ճամբարակ համայնքում 2023 թվականին իրականացվում են 532 միլիոն 852 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր 21.12.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2023 թվականին, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, իրականացվում են 532 միլիոն 852 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 317 միլիոն 874 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 214 միլիոն 978 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը։ Հանրային կարեւոր նշանակության է համարվում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրի կառուցման ծրագիրը Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագիրը Վերին Ճամբարակ թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցման ծրագիրը։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման նախագծանախահաշվային արժեքը կազմում է 97,5 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր

Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր 20.12.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2023 թվականի ընթացքում, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 1 միլիարդ 146 միլիոն 257 հազար 780 դրամը կամ 60 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության,767 միլիոն 946 հազար 160 դրամը կամ 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանի ներդրումը։ Գավառ համայնքում ամենախոշոր երեք ծրագրերն իրականացվում են․ Ճանապարհաշինության Երկու նախադպրոցական հաստատությունների կառուցման ոլորտներում։ Ճանապարհաշինության ոլորտում խոշոր ծրագիր է իրականացվել Գավառ քաղաքում եւ Նորատուս բնակավայրում։ Ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 295 միլիոն 900 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատմամբ հիմնանորոգել Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի եւ Կաբելագործների փողոցները, ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59