Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հաջողությամբ իրականացվեց համամարզային շաբաթօրյակ

26.04.2026

Գեղարքունիքի մարզում այսօր հաջողությամբ իրականացվեց համամարզային շաբաթօրյակը՝ համախմբելով հազարավոր քաղաքացիների մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ունենալ ավելի մաքուր, բարեկարգ և խնամված մարզ։
Շաբաթօրյակին մասնակցեցին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումները, համայնքապետարանները, բնակավայրերի վարչական կազմերը, կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունների աշխատակիցները, դպրոցականներ, տնտեսվարողներ, մասնավոր կազմակերպություններ և համայնքների բնակիչներ։
Ներգրավված էին նաև պետական կառավարման համակարգի մարզային ստորաբաժանումները, «Սևան» ազգային պարկի աշխատակիցները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները։
Ընդհանուր առմամբ շաբաթօրյակին ներգրավվել էր շուրջ 21 110 մասնակից, օգտագործվել 77 միավոր տեխնիկա և 4034 գործիք։ Նախատեսված ծառատնկման ծրագրի շրջանակում մարզի համայնքներին բաշխվել է 6879 դեկորատիվ ծառ։
Բոլոր համայնքներում և բնակավայրերում իրականացվել են սանիտարական մաքրման, բարեկարգման, կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ։ Մաքրվել են հանրային տարածքները, ճանապարհամերձ և ափամերձ հատվածները, պատմամշակութային վայրերն ու բնակավայրերի տարբեր հատվածներ։
Օրն անցավ միասնական աշխատանքի, բարձր պատասխանատվության և կառուցողական տրամադրության մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ միասին կարող ենք մեր մարզն ավելի մաքուր, գեղեցիկ և բարեկարգ դարձնել։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-26 18:14:06