Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է  առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը 28.11.2023

Նոյեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը, որին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից բնագիտական առարկաների գծով մասնակցության հայտ են ներկայացրել 4957 աշակերտ։ Բնագիտական առարկաների գծով առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլն անցկացվում է առցանց եղանակով, իսկ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 15-ը կանցկացվի նաեւ հումանիտար առարկաների գծով հանրապետական օլիմպիադայի ներդպրոցական փուլը, որից հետո, սկսած դեկտեմբերի 16-ից, արդեն կանցկացվի տարածքային փուլը։ Բնագիտական առարկաների գծով հանրապետական օլիմպիադայի տարածքային փուլի անցկացում չի նախատեսվում, քանի որ ներդպրոցական փուլի արդյունքներով արդեն կընտրվեն մարզային փուլի մասնակիցները։ Իսկ առարկայական օլիմպիադայի մարզային փուլը կանցկացվի 2024 թվականի հունվարի 17-ից՝ ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար առարկաների գծով, որոնց արդյունքներով էլ կընտրվեն հանրապետական փուլի մասնակիցները։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 28.11.2023

Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Մարզպետը նախ անդրադարձավ վերջին օրերին գրանցված քամիների պատճառած վնասներին և հանձնարարեց դրանց վերաբերյալ համայնքներից հավաքագրել ամբողջական տեղեկատվություն։ Այնուհետև քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած մեր հայրենակիցների կեցավայրերի, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները կարգավորելուն վերաբերող հարցեր։ Զեկուցվեց, որ այս պահի դրությամբ մարզի բուժհիմնարկներում աշխատանքի են տեղավորվել Լեռնային Ղարաբաղից մարզում վերաբնակություն հաստատած երեք բժիշկ և երկու բուժքույր, ևս 2 բուժքույր հաշվառվել են աշխատանքի տեղավորման նպատակով։ Հաշվառվել են նաև մարզի տարածքում վերաբնակեցված միայնակ տարեցները, մինչև 2 անձից կազմված ընտանիքները, խնամքի կարիք ունեցող անձինք․․․

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ վերանորոգվում են անցած ուսումնական տարում ոսկե մեդալակիր ունեցող դպրոցների դասասենյակներ

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ վերանորոգվում են անցած ուսումնական տարում ոսկե մեդալակիր ունեցող դպրոցների դասասենյակներ 24.11.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ վերանորոգվում և կահավորվում են անցյալ ուսումնական տարում ոսկե մեդալակիր շրջանավարտներ տված մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների մեկական դասասենյակները։ 2021-2022 ուսումնական տարում նման հաջողություն արձանագրեց Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը։ Մարզպետի աջակցությամբ դպրոցին տրամադրվեց երկու էլեկտրոնային գրատախտակ, բարձրացվեց դպրոցի ուսուցչական և վարչական անձնակազմերերի աշխատավարձերը։ 2022-2023 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզը տվել է 7 ոսկե մեդալակիր, որոնցից երկուսը ներկայացնում են ․․․

Կայացավ Գեղարքունիքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մարզային փառատոնը

Կայացավ Գեղարքունիքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մարզային փառատոնը 22.11.2023

Նոյեմբերի 21-ին Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից 2023 թվականին կազմակերպվող և իրականացվող հերթական միջոցառումը՝ Գեղարքունիքի արվեստի և երաժշտական դպրոցների մարզային փառատոնը: Այն իրականացվեց ՀՀ մարզերում մշակութային միջոցառումների ծրագրիր շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին։ Փառատոնը նպատակ ուներ բացահայտել և խրախուսել տաղանդավոր և շնորհալի երաժիշտ-կատարողներին, ամրապնդել մարզի արվեստի և երաժշտական դպրոցների միջև կապը՝ նաև փորձի փոխանակման միջոցով։ Փառատոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի արվեստի և երաժշտական դպրոցներից երկուական շնորհալի աշակերտներ, որոնք հանդես եկան «Դաշնամուր» և «Վոկալ» անվանակարգերում:․․․

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան 21.11.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 53սմ հասակով։ Փոքրիկ Եսթերի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան քաղաքում։ Աղջնակը Սամսոն և Մերի Միրզոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը 20.11.2023

Նոյեմբերի 17-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամն ամփոփեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը, որն այս անգամ տեղի ունեցավ Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում՝ դպրոցի ակտիվ մասնակցության համար։ Դպրոցը հյուրընկալեց ՀՀ տարբեր մարզերի մասնակից դպրոցների 23 տնօրենների, մանկավարժների, ծնողների և սովորողների: Միջոցառման հանդիսավոր հյուրերի շարքում էին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության ներկայացուցիչներ, Գեղարքունիք բնակավայրի վարչական անձնակազմը։ Սովորողները հանդես եկան մանրապատումով՝իրենց համայնքին բնորոշ բարբառով, երգով ու պարով, որը նույնպես արժևորում էր միասնությունը և համերաշխությունը: «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը նպաստում է, որ սովորողները բացահայտեն, ճանաչեն և սիրեն հայրենիքը, հնարավորություններ է ստեղծում դպրոցների միջև փորձի փոխանակման, համագործակցային նոր ծրագրերի մշակման ու համատեղ իրակագործման համար։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42