Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

03.03.2025

2025 թվականի մարտի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները։ Այն նպատակ ունի դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացմանը, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, երեխաների շրջանում մրցակցության, փոխգործակցության դաստիարակմանը։
Բասկետբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7- 9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև։ Թիմի կազմում ընդգրկած են տղաներ և աղջիկներ: Դաշտում խաղի ընթացքում միաժամանակ գտնվում են 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ։ Թիմերին իրավունք էր տրված համայնքային փուլի մասնակցության նախնական հայտում ներկայացնել մինչև 12 աշակերտ: Յուրաքանչյուր համայնքային փուլից առաջին տեղ գրաված դպրոցական թիմն իրավունք է ստանում համայնքը ներկայացնելու մարզային փուլի մրցումներում։
Մարտի 1-ին Սևանի Ն․ Դագարյանի անվան մարզադպրոցում պայքարի մեջ են մտել Սևանի համայնքային փուլին հայտ ներկայացրած 5-6-րդ դասարանցիների դպրոցական թիմերը։ Այս տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ և Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցների թիմերը։ Մարտի 2-ին մրցապայքարի մեջ են մտել 7-9-րդ դասարանցիների դպրոցական թիմերը։ Այս տարիքային խմբում 1-ին մրցանակային տեղը գրավել է Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։
Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոց մարզադահլիճում մարտի 1-ն պայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին հայտ ներկայացրած 5-6-րդ դասարանցիների դպրոցական թիմերը։ Այս տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Վերին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականում է Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը։ Հաջորդ օրը մրցապայքար է ծավալվել 7-9-րդ դասարանցիների դպրոցական թիմերի միջև, որի արդյունքում հայտնի են դարձել կիսաեզրափակիչ անացած թիմերը։ Մրցանակային տեղերի համար պայքարը կշարունակվի մարտի 9-ին։
Սևանի և Մարտունու համայնքային փուլերում մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով։
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Ճամբարակի համայնքային փուլը կմեկնարկի մարտի 9-ին, իսկ Գավառի և Վարդենիսի համայնքային փուլերը՝ մարտի 15-ին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-10 17:31:33