Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններում շարունակվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը

Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններում շարունակվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը 16.01.2024

Վերջին շրջանում նկատվող սուր շնչառական վարակների, մասնավորապես սեզոնային գրիպի տարածմամբ պայմանավորված, ակտիվացել է տարբեր տարիքի քաղաքացիների դիմելիությունը և հոսպիտալացումը բժշկական հաստատություններ։ Իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու նպատակով Գեղարքունիքի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից կատարվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը՝ ինչպես բուժհաստատություններում, այնպես էլ արտագնա եղանակով։ Պատվաստումներին զուգընթաց մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից բնակչության շրջանում իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ՝ պատվաստումների կարևորության, հետագա բարդություններից խուսափելու․․․

2023 թվականին Գեղարքունիքի մարզպետի և մարզպետի աշխատակազմի կողմից կատարվել է 1228 քաղաքացու ընդունելություն

2023 թվականին Գեղարքունիքի մարզպետի և մարզպետի աշխատակազմի կողմից կատարվել է 1228 քաղաքացու ընդունելություն 16.01.2024

2023 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 1779 դիմում, բողոք, առաջարկություն, հանրագիր, այդ թվում՝ 166 դիմում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ են վերահասցեագրվել ՀՀ Վարչապետի աշխատակազմից։ Հաշվառվել է 55 բողոք, 2 առաջարկություն, 10 հանրագիր։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից մարզի համայնքներ և պետական այլ մարմիններ է վերահասցերագրվել 271 դիմում։ Դրական պատասխան է տրվել 1047 դիմումի, պարզաբանում է տրվել է 333 դիմումի, մերժվել է 128 դիմում։ 2023 թվականի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետը մարզպետի աշխատակազմում և մարզի համայնքներում ընդունել է 364 քաղաքացու, որից 248 քաղաքացու տրվել է բավարար պատասխան, 98 քաղաքացու դիմում, օրենքի շրջանակներում, չի բավարարվել, 18 քաղաքացու դիմում ընթացքի մեջ է և...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 16.01.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։ Ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախ տեղեկատվություն ներկայացվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ապաստանած ընտանիքների վերաբերյալ, hամաձայն որի՝ հաշվառված են 5-12 տարեկան 898 երեխաներ, որոնցից 751-ը հաճախում են մարզային ենթակայության հանրակրթական, 57-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 19 երեխա՝ նախակրթարաններ և 65-ը սովորում են քոլեջներում կամ ուսումնարաններում։ Հանրակրթությունից դուրս մնացած ․․․

Անցկացվեց ձմեռային հերթական զորակոչը

Անցկացվեց ձմեռային հերթական զորակոչը 14.01.2024

Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզում ձմեռային հերթական զորակոչն անցկացվեց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։ Նշված համայնքներում կայացած զորակոչի արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Հրանդիկ Օհանյանը, Գավառի և Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Միջոցառումներն անցկացվեցին հանդիսավոր արարողություններով, հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր։ Նորակոչիկները տեղի եկեղեցիներում, մոմեր վառեցին և ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։ Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի նորակոչիկներ։ ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց  քաղաքացիների՝ այս տարվա  առաջին ընդունելությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների՝ այս տարվա առաջին ընդունելությունը 10.01.2024

Հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանը, Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերով վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Քաղաքացիների բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Գեղարքունիքի մարզում անցկացվեց հերթական զորակոչը

Գեղարքունիքի մարզում անցկացվեց հերթական զորակոչը 10.01.2024

Ձմեռային հերթական զորակոչն անցկացվեց հունվարի 10-ին ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Վարդենիսի և Սևանի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։ Զորակոչի արարողությանը Վարդենիս համայնքում մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Սևան համայնքում մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր արարողություններով, ուղեկցվեց ողջույնի, շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքերով։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30