Նորություններ
Քաղաքացիների խնդիրները՝ օրակարգի առաջնագծում
06.05.2026
Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Մարզպետը լսեց բարձրացրած տարբեր հարցերը, որոնք վերաբերում էին առողջապահական, սոցիալական, զբաղվածության, բնակարանային, ընտանեկան, կոյուղագծի անցկացման, ինքնահոս ոռոգման ջրից օգտվելու, վթարված ջրագծի և այլ ոլորտներին։ Մասամբ խնդիրների վերաբերյալ տեղում տրվեցին համապատասխան պարզաբանումներ և ուղղորդումներ, իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող դիմումների մասով հանձնարարականներ տրվեցին՝ սահմանված կարգով դրանց ընթացքն ապահովելու նպատակով։
Քաղաքացիներին հուզող հարցերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ ապահովելու արդյունավետ փոխգործակցություն և հնարավորինս գործնական լուծումներ գտնելու յուրաքանչյուր բարձրացված խնդրի համար։







