Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը 09.01.2024

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը: Ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը: «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ հունվարի 20 «Քիմիա», «Աշխարհագրություն»՝ հունվարի 21 «Օտար լեզուներ»՝ հունվարի 27 «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»՝ հունվարի 28 «Մաթեմատիկա»՝ փետրվարի 3 «Կենսաբանություն», «Ռուսաց լեզու»՝ փետրվարի 4 Քննական կենտրոնները 42-ն են. 14-ը՝ Երևանում և 28-ը՝ ՀՀ մարզերում: Գեղարքունիքի մարզում քննական կենտրոններն են Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց Գավառի թիվ 3 հիմնական դպրոց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարվեցին 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին խմբի նորակոչիկները

Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարվեցին 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին խմբի նորակոչիկները 08.01.2024

Հունվարի 8-ին Մարտունի համայնքի նորակոչիկներին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից զինվորական ծառայության ճանապարհեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պետ Գևորգ Մխեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Նորակոչիկներին շնորհավորանքի ու քաջալերանքի խոսք ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Սիրելի նորակոչիկներ, նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ու միաժամանակ այս ուրախ ու նշանակալի օրվա առիթով, քանի որ բոլորիդ բախտ է վիճակվել՝ հպարտորեն կրելու Հայոց բանակի զինվորի համազգեստը, լինելու մեր հայրենիքի սահմանների արթուն պահապանները։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն   անցկացրեց 2024 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2024 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունը 08.01.2024

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը։ Ամփոփելով 2023 թվականի աշխատանքային տարին` մարզպետը նշեց, որ թեև այն լի է եղել դժվարություններով, սակայն մարզպետի աշխատակազմը կարողացել է հաղթահարել իր առջև դրված խնդիրները։ «Միասնական ջանքերի շնորհիվ նախորդ տարի կարողացանք սահմանված ժամկետներում լուծում տալ մեր առջև ծառացած շատ ու շատ խնդիրների։ Կարողացանք սեղմ ժամկետներում մարզում ապաստան տալ տեղահանված արցախցիներին, լուծել նրանց կեցության խնդիրը, հոգալ առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության, մասամբ` աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այլ դժվարությունները կարգավորելու հարցերը։ 2023 թվականին մենք ունեցանք․․․

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան և Ճրագալույցի պատարագ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան և Ճրագալույցի պատարագ 05.01.2024

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 5-ի երեկոյան մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի հանդիսապետությամբ։ Ճրագալույցի պատարագը մատուցվեց ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տ. Շահան քհն. Մովսիսյանի և աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի: Արարողությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար այրեր, ստորաբաժանումների աշխատակիցներ։ Պատարագի ավարտին թեմի առաջնորդական տեղապահի կողմից տոնական Ավետիսը հայտնվեց ներկա հավատացյալներին և նրանց փոխանցվեց Սուրբ խորանից իջեցված ճրագի լույսը: Հայ Առաքելական եկեղեցիներում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին նվիրված պատարագ կմատուցվի նաև հունվարի 6-ին, որից հետո` կկատարվի Ջրօրհնեքի կարգ, ապա օրհնված ջուրը կբաժանվի ներկա հավատացյալներին։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ. ձեզ և մեզ մեծ Ավետիս:

Դեկտեմբեր    ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151, իսկ հունվարի 1-2-ին՝ 6 երեխա

Դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151, իսկ հունվարի 1-2-ին՝ 6 երեխա 03.01.2024

Դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151, իսկ հունվարի 1-2-ին՝ 6 երեխա 2023 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151 երեխա, որից 86-ը տղա,65-ը՝ աղջիկ: 151 երեխաներից 30-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 25-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում,76-ը՝ Մարտունու ծննդատանը, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2024 թվականի հունվարի 1-ին և 2-ին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 6 երեխա, որից 4-ը Մարտունու ծննդատանը և 1-ական երեխա՝ Գավառի և Սևանի բժշկական կենտրոններում։ Նորածիններից 4-ը տղա են 2-ը՝ աղջիկ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2023

Սիրելի հայրենակիցներ, քիչ անց մենք կբաժանվենք 2023 թվականից, որի ընթացքում ունեցանք ինչպես ծանր կորուստներ ու դժվարին իրավիճակներ, այնպես էլ՝ նկատելի տնտեսական հաջողություններ ու ձեռքբերումներ։ Անցնող տարին մեր հայրենիքի համար չափազանց ծանր ընթացք ունեցավ աշխարհաքաղաքական զարգացումների ու արտաքին մարտահրավերների առումով, ինչի արդյունքում լիովին հայաթափվեց հազարամյակներ ի վեր հայության շնչով ապրող Լեռնային Ղարաբաղը, բռնի տեղահանվեցին ու հայրենազրկվեցին հարյուր հազարից ավելի մեր քույրերն ու եղբայրները, թշնամու դեմ մղված անհավասար մարտերում զոհվեցին հարյուրավոր քաջ հայորդիներ, Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի լիցքավորման կետում տեղի ունեցած պայթյունին զոհ գնացին ավելիք քան 200 խաղաղ բնակիչներ։ Այդ ողբերգական ու դաժան փորձության ժամին հայրենի պետությունն ու ժողովորդը դրսևորեցին չափազանց անհրաժեշտ ու անքակտելի միասնություն՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:22:27