Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրում բացվեց նորակառույց «Առաջատար ֆերման»

04.04.2025

Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրում բացվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը։
«Առաջատար ֆերմայի» հիմնադրվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը,Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ծրագրի շահառու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ։
«Խելացի» անասնաշենքի պաշտոնական արարողության ընթացքում ելույթ ունեցողները իրենց գորհունակությունը հայտնեցին նման կառույցի ստեղծման համար, կարևորելով ծրագրի իրականացումը մարզում, ինչը ֆերմերային տնտեսությունների համար լուրջ խթան է հանդիսանում անասնաբուժության զարգացման և դրա արդյունավետ կառավարման տեսանկյունից։
2021 թվականին ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող «Փոքր և Միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» պետական աջակցության ծրագրի շրջանակներում կառուցվել է 3-րդ մոդելի /40-45 գլխի համար/ «Խելացի» անասնաշենք:
Ծրագրի արժեքը կազմել է 60մլն դրամ, սուբսիդավորված գումարը՝ 18.5մլն դրամ:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո՝ 2023-2024 թվականներին սեփականատիրոջ կողմից ձեռք է բերվել տոհմային կենդանիներ, որից 10-ը գլուխը սեփական միջոցներով, իսկ 5 գլուխը՝ «ՀՀ- ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» պետական աջակցության ծրագրի շրջանակներում։
Նշված գլխաքանակը ձեռքբերելու նպատակով ՌԶԳ ՀԿ-ն կազմակերպել է այց Ֆրանսիա և Ավստրիա, որտեղի ձեռք է բերվել «Սիմենթալ և Մոնբելյար» տեսակի տոհմայiն կենդանիներ:
Միջոցառման մասնակիցներն այնուհետև ծանոթացան Լուսակունքի անասնաբուժական կետի գործունեությանը, ապա դիտարկում իրականացրին Վարդենիսի սպանդանոցում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-10 17:31:33