Նորություններ

«Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ ևս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Եվս մի գեղեցիկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Եվս մի առիթ է գնահատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցնելու նրանց հասցեին, ովքեր մեր ընտանեկան երջանկության կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակության առաջընթացի և ազգային վերելքի ամենաեռանդուն ուժերն են: Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն և հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն»:

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 5-ին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասաններին, որոնք մարզի մեծահասակ հանդիսատեսի համար ներկայացրին «Իսկ դրսում ձյուն է գալիս» բեմադրությունը, ռեժիսոր Դավիթ Հակոբյան։ Բեմադրությունը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից հրավիրվել էին մանկավարժներ, մշակութային հաստատությունների աշխատակիցներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, անհատ քաղաքացիներ։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական եկամսյակի ընթացքում սա հերթական՝ 6-րդ բեմադրությունն էր ներկայացվում։ Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին՝ սունդուկյանցիների հետ։

Գավառում մեկնարկել են սուբվենցիոն աշխատանքները 04.04.2025
ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է Գավառի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքը։ Ծրագրի արժեքը կազմում է 35 միլիոն 950 հազար դրամ։ Գումարը համամասնորեն տրամադրվում է պետական և համայնքի միջոցներից։ Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։ #Գավառիհամայնքապետարան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 04.04.2025
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 11-ին ժամը 12։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրում բացվեց նորակառույց «Առաջատար ֆերման» 04.04.2025
Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրում բացվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը։ «Առաջատար ֆերմայի» հիմնադրվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը,Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ծրագրի շահառու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ։․․․

ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի հերթական նիստում որոշում կայացվեց 1 միլիոն 328,70 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նորոգման աշխատանքների ընթացքն ապահովելու համար։ ՀՀ կառավարության նույն որոշմամբ ֆինանսական միջոցներ հատկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ հանրապետության մարզերի մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգման և դրա նախապատրաստական աշխատանքների համար։ Գեղարքունիքի մարզից նշված դպրոցների ցանկում ընդգրկված են Սարուխանի թիվ 2, Նորատուսի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Վարդաձորի, Ձորագյուղի, Ծովագյուղի, Ծակքարի և Ակունքի միջնակարգ դպրոցները, որոնց դեպքում հատկացված միջոցները կծախսվեն նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար։ ՀՀ կառավարություն