Նորություններ
ՀՀ Կառավարությունը 73 միլիոն 470․4 հազար դրամ է հատկացրել մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի համար
21.05.2026
ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 73 միլիոն 470․4 հազար դրամ՝ որից
31 միլիոն 719․0 հազար դրամը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքների իրականացման համար։
30 միլիոն 872.4 հազար դրամը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցման աշխատանքների իրականացման համար։
10 միլիոն 879.0 հազար դրամը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծի 4 վթարված շենքի բնակիչների համար 01․06․2026 թվականի դրությամբ կատարված և կատարվելիք ծախսերի փոխհատուցման համար։


