Նորություններ
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի են ունեցել Վերջին զանգին նվիրված միջոցառումներ
22.05.2026
Այսօր, մայիսի 22-ին, 5-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող հանրակրթական դպրոցներում հնչել է 2025-2026 ուսումնական տարվա ավարտական վերջին զանգը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող դպրոցների շրջանավարտները իրենց կթօջախներին հրաժեշտ կտան մայիսի 23-ին։
Գեղարքունիքի մարզում գործող 115 մարզային ենթակայության և 8 ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներում այս ուսումնական տարին ավարտում են 1664 12-րդ դասարանցիներ, որոնցից 1121-ը՝ մարզային, իսկ 543-ը նախարարության ենթակայության դպրոցներից են։ 9-րդ դասարանի շրջանավարտների ընդհանուր թիվը 2591 է, որից 2566-ը մարզային ենթակայության, 25-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայութան դպրոցներից են։
Վերջին զանգին նվիրված միջոցառումները մարզի դպրոցներում անցկացվել են տոնական մթնոլորտում, հետքաքրքիր և բովանդակալից ծրագրերի ներկայացմամբ։
Ավելորդ խնդիրներից զերծ մնալու նպատակով դպրոցներում, դպրոցամերձ տարածքներում և հանրային այլ վայրերում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համատեղ ուժեղացված հսկողություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները և պարեկային ծառայողները։










