Նորություններ
Փոքր Մասրիկում կրթահամալիր է կառուցվում
21.05.2026
Փոքր Մասրիկ բնակավայրում շարունակվում են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 159 միլիոն դրամ։
Կրթահամալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից։ Նոր համալիրը նախատեսված է 144 սանի համար և ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բոլոր անհրաժեշտ պայմանները։
Նախատեսվում է կրթահամալիրի կառուցումն ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում՝ ապահովելով Փոքր Մասրիկի երեխաների համար անվտանգ, հարմարավետ և ժամանակակից կրթական միջավայր։


