Նորություններ
Ուրախալի նորություն Գեղարքունիքի դպրոցների համար
21.05.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել 32 միլիոն 487 հազար 400 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով։
Ծրագրի շրջանակում մարզագույքով կհամալրվեն հետևյալ կրթօջախները․
Ճամբարակի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց
Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոց
Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց
Գավառի Մ․ Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց
Լճափի միջնակարգ դպրոց
Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոց


