Նորություններ
Վերանորոգվում է Հայրավանքի միջնակարգ դպրոցի շենքը
22.05.2026
Ավարտական փուլում են Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և պետական ֆինանսավորմամբ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 296 միլիոն 600 հազար դրամ։
Վերանորոգված դպրոցը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Նախատեսվում է նաև բակային տարածքի ասֆալտապատում և ֆուտբոլի դաշտի վերանորոգում՝ ստեղծելով առավել հարմարավետ ու բարեկարգ կրթական միջավայր։


