Նորություններ
Շարունակվում են Գեղհովիտ բնակավայրի նոր դպրոցի կառուցման աշխատանքները
27.05.2026
Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում 503 աշակերտական տեղով նոր դպրոցի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 276 միլիոն դրամ։
Նորակառույց դպրոցը կունենա ուսումնական, վարչական և սպորտային մասնաշենքեր՝ ապահովված ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բոլոր անհրաժեշտ պայմաններով։
Նախատեսվում է շինարարությունն ավարտին հասցնել այս տարվա ընթացքում՝ Գեղհովիտի երեխաների համար ստեղծելով առավել անվտանգ, հարմարավետ և ժամանակակից կրթական միջավայր։




