Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շատվանում կրթահամալիրի շենք է կառուցվում

26.05.2026

Շատվան բնակավայրում ընթանում են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Շատվանի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 642 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։
Նոր կրթահամալիրի կազմում կգործեն դպրոց՝ 144 աշակերտի համար, և մանկապարտեզ՝ 80 սանի համար՝ ապահովված ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բոլոր անհրաժեշտ պայմաններով։
Ծրագրի ավարտը նախատեսվում է 2027 թվականի գարնանը։
Կրթահամալիրի կառուցումը կարևոր քայլ է Շատվանում ժամանակակից և հարմարավետ կրթական միջավայր ձևավորելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-26 18:47:57