Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան 31.01.2024

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում 2024 թվականի հունվարի 31-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան՝ իգական սեռի, 3 կիլոգրամ քաշով և 48 սմ հասակով։ Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան Վերին Հոռաթաղ գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Վարդենիս համայնքում։ Նարեն՝ Կարեն Իսրայելյանի և Արինա Առաքելյանի առաջին զավակն է։

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 31.01.2024

Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Օրակարգում քննարկվեցին ձմեռային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր։ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։ Հանձնաժողովը նաև քննարկեց և հավանություն տվեց «Պատիվ ունեմ» ծրագրով մարզից ուսման մեջ ներգրավվածության գործընթացին։ Ըստ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի զեկույցի՝ պետական առաջադրանքը մարզում կատարվել է։ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հիմնական աշխատանքներն ավարտելուց հետո հրավիրվեցին մարզի համայնքների ղեկավարները, ․․․

Գեղարքունիքի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստի օրակարգում քննարկվեց 7 հարց

Գեղարքունիքի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստի օրակարգում քննարկվեց 7 հարց 31.01.2024

Հունվարի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքոունիքի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նիստին մասնակցեցին մարզխորհրդի անդամները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ։ Նիստի օրակարգում քննարկվեց մարզի կենսագործունեությանն առնչվող ու առաջնահերթ նշանակության 7 հարց։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների 2023 թվականի սեփական եկամուտների հավաքագրման տարեկան արդյունքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Ըստ բանախոսի՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի արդյունքներով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողական ցուցանիշների հավաքագրման ցուցանիշը կազմել է 108,3 տոկոս կամ պլանավորված 3 միլիարդ 629 միլիոն 372 հազար 300 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3 միլիարդ 931 միլիոն 158 հազար դրամ:․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 30.01.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի մատակարարման համակարգ և ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 119 միլիոն 623 հազար 650 դրամ, որտեղ 83 միլիոն 736 հազար 555 դրամը ՀՀ կառավարության, 35 միլիոն 887 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Ծովինարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 625 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծովինարի 1-ին թաղամասի 8-րդ փողոցում երկաթբետոնյա կիսախողովակներով կառուցվել է 264 մետր երկարության ոռոգման ջրատար։․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 29.01.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել են 11 և 13-րդ փողոցները, կառուցվել խմելու ջրատարի արտաքին ցանց։ Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 102 միլիոն 301 հազար դրամ, որից 62 միլիոն 210 հազար 700 դրամը ՀՀ կառավարության, 40 միլիոն 90 հազար 300 դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումն է։ Կարճաղբյուրի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել Կարճաղբյուրի 11 և 13-րդ փողոցները՝ շուրջ 900 մետր երկարությամբ և 2400 քառակուսի մետր մակերեսով։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայոց բանակի կազմավորման 32–րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայոց բանակի կազմավորման 32–րդ տարեդարձի առթիվ 28.01.2024

Սիրելի հայրենակիցներ։ Արդեն 32 տարի շարունակ Հայոց բանակը գտնվում է Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի պաշտպանության, անվտանգության ապահովման դիրքերում, անկախ պետականության կերտման ու զարգացման ակունքներում։ Իր կայացման առաջին օրվանից մեր բանակն անցավ մեզ պարտադրված գոյամարտերի ու դժվարին փորձությունների միջով՝ կերտելով փառքի ու հաղթանակների հերոսական էջեր և կրելով թանկագին, ծանր կորուստներ։ Այդ հաղթանակների ու զոհաբերությունների շնորհիվ է միայն կանգուն մնացել Հայաստանի Հանրապետությունը, որն այսօր շարունակում է պայքարը մեր ժողովրդի խաղաղ գոյակցության ու բարօր կյանքի, համահայկական իղձերի ու նպատակների իրականացման համար։ Այսօր էլ առաջնագծում անսասան կանգնած են Հայոց բանակի սպաներն ու զինվորները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության խաղաղությունն ու անվտանգությունը, նրա բնականոն զարգացումը։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59