Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

28.05.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ։
Մայիսի 28-ը մեր պետականության, ազգային արժանապատվության և միասնականության խորհրդանիշն է։ Այս օրը մեզ հիշեցնում է խաղաղ, անվտանգ և ուժեղ պետություն կառուցելու մեր ընդհանուր պատասխանատվության մասին։
Այսօր մեր առաջնային նպատակներից է ամրապնդել հաստատված խաղաղությունը, ապահովել երկրի անվտանգ զարգացումն ու կայուն ապագան։ Այդ ճանապարհին Հայաստանի Հանրապետության բանակը շարունակում է կարևոր դեր ունենալ՝ պաշտպանելով մեր պետության անվտանգությունն ու խաղաղ կյանքը։
Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսը խորհրդանշում է մեր պետության կազմակերպվածությունը, կայունությունն ու խաղաղ ապագայի հանդեպ վստահությունը։
Թող այս օրը յուրաքանչյուրիս համար դառնա նոր հավատ ու պատասխանատվություն ներշնչող խորհրդանիշ՝ հանուն խաղաղ, անվտանգ և զարգացող Հայաստանի։
Խաղաղություն՝ մեր ժողովրդին, ուժ՝ մեր պետությանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 17:16:03