Նորություններ
Կայացել է «Սոլֆեջոյի «Փայտփորիկ» հանրապետական օլիմպիադայի մարզային լսումների փուլը
29.05.2026
Կարևորելով երաժշտական կրթության որակի բարձրացումը և «Սոլֆեջո» առարկայի ուղղությամբ գիտելիքների խորացումը, երաժշտական կրթությունն այդ ուղղությամբ շարունակելու, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունենալու պայմանները՝ արդեն երկրորդ տարին է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը Երևան քաղաքի և մարզերի արվեստի և երաժշտական դպրոցների սաների շրջանում կազմակերպվում ու անցկացվում է «Սոլֆեջոյի «Փայտփորիկ» հանրապետական օլիմպիադան, որին մասնակցում են նաև Գեղարքունիքի մարզի շնորհալի սաները:
Այս տարի մարտ ամսից Գեղարքունիքի արվեստի և երաժշտական դպրոցներում մեկնարկել է երկրորդ օլիմպիադան։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության աջակցությամբ մայիսի 25-ին Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում անցկացվել է օլիմպիադայի մարզային լսումների փուլը, որին մասնակցել են օլիմպիադայի դպրոցական փուլի հաղթողները:
Մասնակից սաները կատարել են առաջադրանքը և լրացրել պահանջվող հարցաթերթիկները, որոնք կստուգվեն Երևանում՝ ստուգող հանձնաժողովի կողմից:
Հաղթողները կմասնակցեն հանրապետական երկրորդ փուլին։






