Նորություններ
«Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» համերգային ծրագիրը Գավառում
29.05.2026
«Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շուրջ տաս տարի է ՀՀ մարզերում կազմակերպվում և անցկացվում է «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» համերգային ծրագիրը։
Հերթական համերգային ծրագիրն անցկացվել է 2026 թվականի մայիսի 25-ին Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի համերգասրահում:
Համերգային ծրագրից առաջ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի Օֆելյա Համաբարձումյանի կողմից Գեղարքունիքի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների վոկալի դաստուների և վոկալային լավագույն տվյալներ ունեցող 30 սաների համար անցկացվել են վարպետաց դասեր, որին հաջորդել է համերգային ծրագիր՝ նվիրված հայ անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյա հոբելյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի հիմնադրման 10 ամյակին։
Գավառում կայացած համերգային ծրագրի ընթացքում հանդես են եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երտասարդական օպերային ծրագրի (Young Artists Opera Program) մասնակիցներ Արփի Սինանյանը (սոպրանո), Կառլեն Գալստյանը (կոնտրտենոր), Անահիտ Մարտիրոսյանը (սոպրանո), Գայանե Հովհաննիսյանը (սոպրանո), Արման Գրիգորյանը (բարիտոն), Ռոզի Խոլյունցը (սոպրանո), Մերի Օհանյանը (մեցցոսոպրանո), Հայկ Փոդրատչյանը (բարիտոն) և ծրագրի շրջանավարտ Օֆելյա Համաբարձումյանը։ Ծրագրի ղեկավար՝ Լևոն Ջավադյան, կոնցերտմայստեր՝ դաշնակահար Լիլիթ Աբովյան:
Համերգին հնչել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Վարպետաց դասերին և համերգային ծրագրի իրականացմանն աջակցել են Գավառի համայնքապետարանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունը:















