Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 08.02.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության արտաքին ցանց, հիմնանորոգվել խմելու ջրատարի ներքին ցանցը։ Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 14 միլիոն 697 հազար դրամ, որից 10 միլիոն 587 հազար 900 դրամը ՀՀ կառավարության, 4 միլիոն 110 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Արեգունի բնակավայրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերին և ավարտվել նույն տարվա դեկտեմբեր ամսին։...

  Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման, լայնացման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման, լայնացման և մշակման աշխատանքներ 08.02.2024

Փետրվարի 8-ին ժամը 13։00-ի դրությամբ մարզի ավտոճանապարհները բաց են, բացառությամբ Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհահատվածի, որը դժվարանցանելի է։ Ճանապարհ սպասարկող կազմակերպությունները մարզի ողջ տարածքում իրականացնում են ճանապարհների լայնացման, մաքրման և մշակման աշխատանքներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպասարկող կազմակերպության ուժերով իրականացվում են ճանապարհի մաքրման, առանձին հատվածներում նաև լայնացման և մշակման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 08.02.2024

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացմանն ու ամարպնդմանն ուղղված հարցեր։ Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի շրջանակները, արդյունքները և առաջիկա անելիքները, շեշտելով, որ կրթության, մշակույթի, տուրիզմի, առողջապահության ոլորտներում երկար տարիներ կողմերի ջանքերով իրականացվել են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, իսկ տևական համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության։․․․

 Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 07.02.2024

Փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի խորհրդական Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Քաղաքացիները դիմեցին բիզնես գաղափարների իրագործման հարցում աջակցություն ստանալու, բնակարանների տանիքների նորոգման, վիրահատության նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, ենթակառուցվածքների բարելավմանն օժանդակելու, շինանյութի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, ֆինանսական աջակցություն ստանալու, առողջական և անձնական բնույթի տարբեր խնդիրներով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների անցանելիության աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների անցանելիության աշխատանքներ 07.02.2024

Վերջին օրերին Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների և ձնաբքի հետևանքով մարզի ճանապարհներին սռկա են փակ և դժվարանցանելի հատվածներ։ Չնայած եղանակային վատ պայմաններին՝ մարզի ճանապարհ սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ավտոճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ 07.02.2024

Փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկելով մի շարք առաջնահերթ նշանակության հարցեր՝ ամփոփելով 2022-2023 թվականների ուստարվա արդյունքները։ Մարզային ենթակայության հանրակրթական 24 դպրոցներում «Քրոու ընդ Ասատրյանց» կազմակերպության կողմից 2023 թվականին անցկացված աուդիտի արդյունքները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը։ ,,Որոշ հաստատություններում արձանագրվել են նույն բնույթի խախտումները կամ թերացումները, որոնք արձանագրվել են ֆինանսական կամ աշխատանքային կարգապահության, «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների, հակահրդեհային կանոնների պահպանման խախտումների, աշխատանքային հաճախումների հաշվառման մատյանների բացակայության, օրենքի այլ պահանջների չկատարման տեսքով։ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55