Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2026

Սիրելի՛ երեխաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրով, հոգատարությամբ և անվտանգ միջավայրում մեծանալու, կրթություն ստանալու, երազելու և իր կարողությունները լիարժեք դրսևորելու հնարավորությանը։
Երեխաները մեր ամենամեծ հարստությունն են, մեր ներկան ու ապագան։ Նրանց ժպիտները, անկեղծությունն ու անսահման երազանքները մեզ պարտավորեցնում են կառուցել ավելի բարեկեցիկ, անվտանգ և հնարավորություններով լի պետություն։
Այս տոնական օրը մաղթում եմ բոլոր երեխաներին անհոգ ու երջանիկ մանկություն, առողջություն, հաջողություններ և բազմաթիվ գեղեցիկ ձեռքբերումներ։ Թող ձեր կյանքը լի լինի սիրով, ջերմությամբ, նոր բացահայտումներով և իրականացված երազանքներով։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ փոքրիկ սերունդ։ Դուք մեր հույսն եք, մեր ուժն ու վաղվա օրվա վստահությունը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-01 18:06:22