Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց Մարտունի համայնքում
27.05.2026
Մայիսի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի ՏԻՄ և ԱՍԱ վարչությունների մասնագետներ։
Ընդունելության ընթացքում քաղաքացիները դիմեցին ոռոգվող հողատարածքին հարող ջրագծի խողովակաշարի վերանորոգման, բնակելի տարածքի ընդլայնման, հողատարածքի սեփականաշնորհման նպատակով փաստաթղթերի ձեռքբերման, ֆինանսական աջակցություն ստանալուն վերաբերող հարցերով։
Քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով։










