Նորություններ
Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում հիմնանորոգվում է Ա-5 թաղամասի 6-րդ փողոցը
25.05.2026
Լիճք բնակավայրում մեկնարկել են Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է պետական և Մարտունի համայնքի բյուջեների համաֆինանսավորմամբ։ Պայմանագրային արժեքը՝ 37 միլիոն դրամ։
Նախատեսվում է Լիճքի Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի ասֆալտապատում՝ 540 մետր երկարությամբ և շուրջ 2450 քառակուսի մետր մակերեսով։
Ծրագրի իրականացման արդյունքում բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու ասֆալտապատ և բարեկարգ ճանապարհից՝ ունենալով ավելի հարմարավետ ու անվտանգ երթևեկություն։





