Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ.
05.07.2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյուներից է, որը միավորում է հասարակությանը ընդհանուր արժեքների շուրջ և սահմանում երկրի զարգացման ու իրավական պետության ամրապնդման ուղենիշները։ Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է հարգել օրենքը, պահպանել սահմանադրական արժեքները և իր ներդրումն ունենալ ավելի ուժեղ ու կայուն Հայաստանի կերտման գործում։
Մաղթում եմ, որ մեր երկրում միշտ գերակայի խաղաղությունը, օրինականությունն ու համերաշխությունը։
Շնորհավո՛ր Սահմանադրության օրը։
Փա՛ռք մեր հերոսներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։


