Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատուներին

07.07.2026

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Բժշկական օգնություն և զարգացում» (AMD) ծրագրի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսեին և ինժեներ Բրունո Ռեյնֆելդին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ կատարվեց «Վ. Գետաշենի ԲԱ» և «Երանոսի ԲԱ» ՊՈԱԿ-ներում արդեն իրականացված կապիտալ վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ի շենքի նախատեսվող կապիտալ վերանորոգման ծրագրին՝ քննարկելով դրա իրականացման հետ կապված առկա հարցերն ու հնարավոր լուծումները։
Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի միջև ձևավորված համագործակցությունը շարունակում է արդյունավետորեն նպաստել առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանը։
Մարզպետը վստահություն է հայտնել, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կյանքի կկոչվեն նաև առաջիկա ծրագրերը՝ ի շահ մարզի բնակիչների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-10 18:01:13