Նորություններ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ
01.07.2026
«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։
Ենթակայության փոփոխության համակարգված իրականացումը և ուսումնական գործընթացի անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է մարզային խորհրդակցությունների շարք, որի առաջին հանդիպումները տեղի են ունեցել այսօր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։
Խորհրդակցությունները վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա ներկայացրել է դպրոցների ենթակայության փոփոխության իրականացման փուլերը, ժամանակացույցը և առաջիկա անելիքները։ Ներկայացնելով կառավարման համակարգի այս բարեփոխումը՝ նա նշել է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությամբ սահմանված է, որ առաջիկա սեպտեմբերից մարզերի դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի մարզպետարաններին:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/37293
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն










