Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 56 միլիոն 424,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում կրթահամալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և մարզադահլիճի վերակառուցման համար

ՀՀ կառավարությունը 56 միլիոն 424,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում կրթահամալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և մարզադահլիճի վերակառուցման համար 07.03.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 7-ի հերթական նիստում որոշում է կայացվել 51 միլիոն 424,9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները ավարտին հասցնելու և 5 միլիոն դրամ՝ Գեղարքունիքի մարզի Արփունք բնակավայրում մոդուլային կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու համար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան արտակարգ և լիազոր դեսպանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան արտակարգ և լիազոր դեսպանին 07.03.2024

Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում և Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար։ Ապա կողմերի միջև զրույց ծավալվեց Գեղարքունիքի մարզի տնտեսության, զբոսաշրջային գրավչությունների, հայ-ճապոնական համագործակցության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած բնակչության աջակցության ու հետագա կարիքների գնահատման, ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող զարգացման ծրագրերի, այլ թեմաների շուրջ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն 06.03.2024

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեցին մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլոտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Քաղաքացիները դիմեցին նորակառույց բնակարանի գրացման, սեփականության իրավունքի ճանաչման, բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի նորոգման, բուժման, դեղորայքի ձեռքբերման, սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, աշխատանքի տեղավորման խնդրանքով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Վարդենիսում վերաբնակություն հաստատած արցախցիների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Վարդենիսում վերաբնակություն հաստատած արցախցիների հետ 06.03.2024

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա, ուստի բոլորն անկաշկանդ կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները և տեղում ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու պարզաբանումները։...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչներին 05.03.2024

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչներին և կազմակերպության հետ համագործակցող Մարտունի համայնքի կրթամշակութային հաստատությունների և համայնքապետարանի կին աշխատակիցներին։ Հանդիպմանը մասնակցեց նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Էդիլյանը ներկայացրեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ծրագրի բովանդակությունը։ Ծրագիրը պետք է իրականացվի Մարտունի համայնքում, 2024-2026 թվականների ընթացքում։ Ծրագրի շահառու են հանդիսանում Մարտունի համայնքի կանայք, ովքեր ակտիվ ներգրավվածություն կունենան անվտանգության, աղետների ռիսկերի կառավարման ոլորտների ծրագրային մշակումներում, քննարկումներում ու իրականացման փուլերում։․․․

2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.03.2024

1. «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար (այսուհետ՝ Մրցաշար). Մրցաշարը անց է կացվելու 3 փուլով (1-ին փուլ` համայնքային, 2-րդ փուլ՝ մարզային, 3-րդ` եզրափակիչ` հանրապետական փուլ): 1-ին փուլը անցկացվելու է Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում (41 քաղաքներում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում), 2024 թվականի ապրիլի 1-ից 12-ը, 2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում, 2024 թվականի ապրիլի 15-ից 23-ը, 3-րդ` եզրափակիչ փուլ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, 2024 թվականի ապրիլի 27-28-ը: Մրցաշարի մասնակիցները, ծրագիրը և անցկացման պայմանները․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55